Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ծեծկռտուք՝ Գյումրու ոստիկանությունում քաղաքացու ու պարեկների միջև․ ի՞նչ է պարզել ծառայողական քննությունը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունը սկսել է քննել մի միջադեպ, որը տեղի է ունեցել այս տարվա օգոստոս ամսին Գյումրու ոստիկանության Կումայրի բաժնում երեք պարեկների և Գյումրու 45-ամյա մի բնակչի մասնակցությամբ։

Միջադեպը նախ քննության է ենթարկվել Շիրակի մարզային քննչական վարչությունում, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ քաղաքացի Ա․Ա-ի կողմից Գյումրու ոստիկանության «Կումայրի» բաժնում պարեկային ծառայողների հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու և բաժնի զուգարանում ոտքով պարեկային ծառայող Ն․ Մաթևոսյանի դեմքին հարվածելու մասին։

Քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 452 հոդ. 3-րդ մասի հատկանիշներով։

Քրեական օրենսգրքի այդ հոդվածը, որը դասվում է «Կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների» շարքում, կոչվում է․ Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը», նախատեսում է 2-5 տարի ազատազրկում։

«Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ նշված անձանց դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվողի նկատմամբ բռնություն գործադրելը՝պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով», ընթերցում ենք սույն հոդվածի 3-րդ կետում։

Նշենք, սակայն, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նշանակված ծառայողական քննությունն այլ բան է պարզել։

Ըստ ծառայողական քննության արդյունքների, պարեկային ծառայողներ Ն.Մ․-ն, Գ․Մ․-ն, և Մ․Մ․-ն, իրենց ծառայողական լիազորություններն իրականացնելիս՝ օգոստոսի 20-ին ոստիկանության բաժնում բռնություն են կիրառել քաղաքացի Ա.Ա․-ի նկատմամբ:

Վերջինս էլ, փաստորեն հակադարձել է՝ հայհոյելով իրեն բռնության ենթարկած պարեկներին ու փորձելով համարժեք պատասխան տալ նրանցից մեկին։

Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 450 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով:

Հոդված 450-ը, որը կոչվում է «Խոշտանգումը», նախատեսում է պատիժ չորսից ութ տարի ժամկետով:

« Պաշտոնատար անձի կողմից կամ նրա դրդմամբ, կարգադրությամբ կամ գիտությամբ որևէ անձի դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը՝ այդ կամ երրորդ անձից տեղեկություն կամ խոստովանություն ստանալու նպատակով կամ այն արարքի համար պատժելու նպատակով, որն այդ կամ երրորդ անձը կատարել է կամ որի կատարման մեջ կասկածվում կամ մեղադրվում է, ինչպես նաև այդ կամ երրորդ անձին վախեցնելու կամ որևէ արարք կատարելուն կամ կատարումից ձեռնպահ մնալուն հարկադրելու նպատակով կամ ցանկացած բնույթի խտրականության վրա հիմնված ցանկացած պատճառով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով»,-գրված է սույն հոդվածում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ