Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Այո´, վերադառնալու ենք Արցախ և գիտենք, թե ինչպես. ժիրայր Սէֆիլյան

ԱԺԲ հանրահավաք-երթին ԱԺԲ խորհրդի անդամ Ժիրայր Սէֆիլյանն իր ելույթում մասնավորապես ասել է․ «Հետ ենք վերադառնալու Արցախ։ Ինչպե՞ս․ այժմ կասեմ ինչպես։ Առաջնահերթորեն, Երեւանում ձեւավորելով ազգային-քաղաքական գլուխ։ Արցախ մուտք են գործում միջազգային խաղաղապահ զորքեր՝ անվտանգության երաշխիքով։ Մեր ժողովուրդը վերադառնում է Արցախ, այսօրվա սահմաններով Արցախ։ Մինչ այդ, Հայաստանում օրնիբուն աշխատում ենք, պետություն կառուցելուն զուգահեռ՝ ազգ-բանակ պաշտպանական համակարգի կառուցումը, հայկական հզոր բանակի կառուցումը, ազատագրական հայկական բանակի կառուցումը, որը կարճ ժամանակ անց ադրբեջանին ասելու է՝ դուրս արի գրավյալ տարածքներից։ Ոչ միայն Լեռնային Արցախից, այլեւ դաշտային Արցախից, Գարդմանքից, Նախիջեւանից, եթե ոչ՝ մենք ձեզ ուժով դուրս կդնենք։ Հեռու չէ այդ օրը, համախմբվենք, ժողովուրդ, բոլորիդ տեղն այստեղ է, սպասում ենք հոկտեմբերի 6-ին, ժամը 19․00»։