Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Մի քանի վայրերում գազ չի լինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 26-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի, Շահումյան, Գայի, Հովսեփյան փողոցների, Նոյեմբերյան քաղաքի Զորավար Անդրանիկի, Թումանյան, Սայաթ-Նովայի, Քուչակի, Բակունցի, Կալինինի, Մեծարենցի, Իսահակյան, Պուշկինի, Տիեզերագնացների փողոցների, Դիտավան, Սևքար գյուղերի մի հատվածի գազասպառողների, «Գոշգազ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 26-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Արզնի գյուղի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ընկերության 2023թ. կապիտալ նորոգման պլանով նախատեսված Քաջարանի ԳԲԿ-ի ներմիացման աշխատանքները իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 26-ին ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 27-ը ժամը 19:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի, Լեռնաձոր, Խաչինա բնակավայրերի գազասպառողների, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 26-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Թամանցիների, Երևանյան, Նաիրի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 26-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Շահումյան գյուղի Ալտայ թաղամասի, 1-ին փողոցի թիվ 57 և 59 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը: