Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հրազենից վիրավորված Ճակատենի վարչական ղեկավարի առողջական վիճակը ծանր կայուն է

Ինչպես Aravot.am-ին տեղեկացրին Գորիսի բժշկական կենտրոնից, հոկտեմբերի 23-ին հրազենային կրակոցներից վիրավորված Կապան համայնքի Ճակատեն բնակավայրի վարչական ղեկավար Արա Հարությունյանի առողջական վիճակը ծանր է, բայց կայուն։

Հիշեցնենք, որ ըստ shamsyan.com-ի, հոկտեմբերի 23-ին 38-ամյա Արա Հարությունյանը՝ եղբոր հետ Տաթեւում հանդիպել են  վերջինիս ծանոթին։ Դեռեւս չպարզված հանգամանքներում, եղբայրների ծանոթը կրակոցներ է արձակել վերջիններիս ավտոմեքենայի ուղղությամբ, ինչի հետեւանքով նշված անձինք ստացել են հրազենային վնասվածքներ:

Շրջանառվող մեկ այլ վարկածի համաձայն՝ եղբայրները հրազենային վնասվածքները ստացել են ծանոթի հետ զրուցելու ժամանակ՝ վերջինիս կողմից զենքի օգտագործման կանոնները խախտելու պատճառով։

Ինչ վերաբերում է երկրորդ տուժողին՝ Արշավիր Հարությունյանին, ապա նրա առողջական վիճակը բավարար է։

Կարդացեք նաև

Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: