Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Կամսար Բաբինյանը վերանշանակվել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում

Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ Կամսար Բաբինյանը վերանշանակվել է Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասով, 9-րդ հոդվածի 15-րդ մասով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և հիմք ընդունելով Կամսար Բաբինյանի դիմումը.

  1. Կամսար Բաբինյանին 2023 թվականի՝ հոկտեմբերի 25-ից նշանակել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար:
  2. Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար Դավիթ Կարապետյանին ազատել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պարտականությունների կատարումից»,- ասված է որոշման մեջ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: