Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Պատահական չէ զորավարժությունների անվանումը՝ «Մուստաֆա Քեմալ Աթաթյուրք». Մհեր Հակոնբյան

Ռազմական փորձագետ Մհեր Հակոնբյանը գրում է

«Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ լայնածավալ զորավարժություններ են անցկացնում Բաքվում, Նախիջևանում ու Արցախում՝ զինտեխնիկա և մարդկային ռեսուրսներ կուտակելով այդ հատվածներում: Մյուս կողմից՝ այս պետությունները հայտարարում են իրենց ռազմական բյուջեներն էապես ավելացնելու մասին: Արդյո՞ք այս ամենը նոր պատերազմի նախապատրաստություն է․ վտանգ տեսնո՞ւմ եք:

- Ես մեր սահմանների համար ՄԻՇՏ ԵՄ ՏԵՍՆՈՒՄ ՎՏԱՆԳ, վերջին պատերազմից հետո այդ վտանգը չի մարել: Երբեմն ավելանում է, երբեմն՝ պակասում, սակայն միանշանակ է, որ Ալիև-Էրդողան զույգը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ իրենց նկրտումներից ՉԻ ՀՐԱԺԱՐՎԵԼ:

Միանշանակ է նաև, որ տարածաշրջանը նման է եռացող կաթսայի, և առիթի դեպքում պետությունները պատրաստվում են նաև այլ զարգացումների: Մասնավորապես չգիտենք, թե Իսրայելում և Գազայի հատվածում զարգացող իրադարձությունները վերջնարդյունքում ՄԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԻՆՉ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱՆ: Եթե էսկալացիան ուժեղանա, բացառված չէ Իրանի միջամտությունն այնտեղ, իսկ այդ պարագայում բացառված չէ, որ Ադրբեջանը ՊԼԱՑԴԱՐՄ ԴԱՌՆԱ ԻՐԱՆԻՆ ՀԱՐՎԱԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ: Ես նաև այս լույսի տակ եմ դիտարկում թուրք-ադրբեջանական այդ զորավարժությունները:

Շատ մեղմ, գրեթե աննկատ, բայց որոշակի լարվածություն կա նաև Բաքվի և Մոսկվայի հարաբերություններում: Նրանք մեզնից մեր ունեցածը խլեցին, հիմա երկուսով պետք է որոշեն՝ ԻՆՉՊԵՍ ԵՆ ԴԱ ԲԱԺԱՆԵԼՈՒ: Ակնհայտ է, որ Բաքուն, օգտվելով Ռուսաստանի՝ Ուկրաինայում զբաղված լինելուց, Արցախում լուծեց իր խնդիրները, բայց դրանով հարվածի տակ դրեց Ռուսաստանի հեղինակությունն ու ազդեցությունը Հարավային Կովկասում:

Մյուս կողմից՝ պատահական չէ զորավարժությունների անվանումը՝ «Մուստաֆա Քեմալ Աթաթյուրք», այսինքն՝ դրանով Ալիևը ցույց է տալիս, որ ԿՏՐՎՈՒՄ Է ռուսական և սովետական անցյալից ու նետվում Թուրքիայի «գիրկը»: Պարզ է, որ դա դուր չի գալիս Ռուսաստանին: Ռուսաստանը խոցված է Արցախում կատարվածից, Բաքուն նրան խայտառակ արեց և հարվածեց նրա դիրքերին Հարավային Կովկասում: Այս ամենը դեռևս իր զարգացումները պետք է ունենա:

- Եթե խոսենք Հայաստանի տեսանկյունից, իշխանությունները հայտարարում են խաղաղության օրակարգի մասին, որը, սակայն, թերահավատորեն է ընդունվում՝ հաշվի առնելով հակառակորդի վարած քաղաքականությունը: Եթե չկա խաղաղություն, այլընտրանքը պատերազմն է: Մենք պատրաստվո՞ւմ ենք պատերազմի:

- Որոշակի քայլեր արվում են, մասնավորապես Ֆրանսիայի հետ ռազմատեխնիկական համագործակցություն է զարգանում, բայց միաժամանակ նաև ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ՈՒ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՅՆՔԱՆ ՇԱՏ ԵՆ ԲԱՑԹՈՂՈՒՄՆԵՐԸ, այնքան մեծ է հասարակության հոգեբանական ապատիայի վիճակը, և այնքան մեծ է իշխանության ձգտումը՝ դա չուղղել՝ սեփական իշխանությունը պահպանելու համար, որ նույնիսկ դրական իրողությունները կորչում են այդ բացասական ֆոնին: ԵԹԵ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԹԵՐԻ Է, ՆՈՒՅՆԻՍԿ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏԵԽՆԻԿԱՆ ԿԱՐՈՂ Է ՄԵՏԱՂԻ ՋԱՐԴՈՆԻ ՎԵՐԱԾՎԵԼ:

Մենք երկրում կառավարման շատ լուրջ խնդիր ունենք ամենալայն իմաստով, այսինքն՝ և՛ համակարգերն առանձին վերցրած են վատ գործում, և՛ համակարգերն իրար հետ են վատ համագործակցում: Նման դեպքերում սովորաբար լավ կադրերն են իրավիճակը փրկում, բայց հիմա դա էլ չունենք:

Դժվար է ասել՝ հաստատ պատերազմ կլինի, թե չէ, համենայն դեպս ՊԱՏԵՐԱԶՄԻ  ԿԱՅՈՒՆ ՎՏԱՆԳԸ ՊԱՀՊԱՆՎՈՒՄ Է, իսկ լինել-չլինելը մեծապես պայմանավորված է ոչ մեզանից կախված գործոններով: Նախկին զարգացումներին հիմա էլ գումարվել է Իսրայելի և Գազայի հատվածում ստեղծված իրավիճակը: Մեր զարգացումները գալու են այնտեղից, ուղղակի վատն այն է, որ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՆՔ ԶԻՋԵԼ ԵՆՔ ԹՇՆԱՄՈՒՆ, այսինքն՝ թշնամին է որոշում՝պատերազմ սկսի, թե չէ, և չի էլ մտածում՝պատերազմը կմարսի՞ արդյոք:

- Արցախում իր նպատակներին հասնելուց հետո թշնամին սկսեց թմբկահարել «Զանգեզուրի միջանցքի» թեման, հիմա էլ դրան գումարվել է անկլավների խնդիրը: Ըստ Ձեզ՝ Հայաստանն ունի՞ հնարավորություն խուսափելու այդ հարցերում կորուստներից:

- Անկլավների հարցը շատ բարդ է, բազմաշերտ՝ իրավական ու քաղաքական տեսանկյունից: Ինչու եմ շեշտում իրավականը, քանի որ ԴԵՌ ՊԵՏՔ Է ՀԻՄՆԱՎՈՐՎԻ ԴՐԱՆՑ ՊԱՏԿԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ: Այն, որ սովորական քարտեզներով տեսել ենք, դեռ ոչինչ չի նշանակում: Կարծում եմ՝ այդ խնդիրը կդիտարկվի սահմանազատման և սահմանագծման ժամանակ, իսկ քանի որ դա ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՉԻ ԼԻՆԻ, այդ հարցն էլ առկախ կմնա, մինչև կողմերից մեկն ունենա էական փոփոխություն, որը մյուս կողմին կստիպի խնդիրը լուծել իր օգտին»: