Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Սեպտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ անցկացվեցին նաեւ Լոռու մարզի Տաշիր համայնքում: Ցուցակներում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմում էր 18.420 քաղաքացի, նրանցից ընտրությանը մասնակցել են՝ 8.298-ը:
Այստեղ առաջադրված էին 2 քաղաքական ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի առաջին համարի թեկնածուն Արման Վարդանյանն էր եւ «Միասնական համայնք» դաշինքը, որի ցուցակը գլխավորում էր Էդգար Արշակյանը:
Այստեղ «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 2.376 քվե, իսկ «Միասնական համայնքը»՝ 5.904 ձայն:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ