Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Տաշիրում «Քաղաքացիական պայմանագիրը» պարտվել է «Միասնական համայնքին»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Սեպտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ անցկացվեցին նաեւ Լոռու մարզի Տաշիր համայնքում: ­Ցուցակներում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմում էր 18.420 քաղաքացի, նրանցից ընտրությանը մասնակցել են՝ 8.298-ը:

Այստեղ առաջադրված էին 2 քաղաքական ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի առաջին համարի թեկնածուն Արման Վարդանյանն էր եւ «Միասնական համայնք» դաշինքը, որի ցուցակը գլխավորում էր Էդգար Արշակյանը:

Այստեղ «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 2.376 քվե, իսկ «Միասնական համայնքը»՝ 5.904 ձայն:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ