Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

2022 թվականի հունվար – հուլիսին Թբիլիսիի օդանավակայանում ուղեւորահոսքը 121,56 տոկոսով աճել է

Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայանն ընթացիկ տարվա հունվար – հուլիսին սպասարկել է ավելի քան 1,5 միլիոն ուղեւորի, ինչը 121,56 տոկոսով ավելի է 2021 թվականի նույն տվյալներից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, օգոստոսի 17-ին այդ մասին հայտնել են «Տավ Ջորջիա» ընկերության մամուլի ծառայությունում, որը Թբիլիսի եւ Բաթումի օդանավակայանների սեփականատերն է:

Այսօրվա դրությամբ Թբիլիսիի օդանավակայանում աշխատում են 35 ավիաընկերություններ, որոնք կատարում են չվերթեր 38 ուղղություններով, հավելել են «Տավ Ջորջիայում»: Նաեւ ընթացիկ տարվա հունվար հուլիսին Բաթումի Ալեքսանդր Քարթվելիի անվան միջազգային օդանավակայանն սպասարկել է ավելի քան 313 հազար ուղեւորի, ինչը 35,37 տոկոսով ավելի է անցյալ տարվա նույն ցուցանիշներից: Բաթումի օդանավակայանում այսօրվա դրությամբ գործում են 21 ավիաընկերություններ, չվեթերը կատարվում են 17 ուղղություններով: