Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

31-ամյա երևանցին իր աշխատավայրին պատկանող մեքենայից 740 հազար դրամ է գողացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 31-ին ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, Ուջան գյուղի 5-րդ փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի բակում կայանված «Միցուբիշիի» դուռը բաց լինելու հանգամանքից օգտվելով՝ սրահից գողացել են 740 000 դրամ:

«Միցուբիշի» պատկանում էր ՍՊ ընկերություններից մեկին:

Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Ուջան գյուղում հայտնաբերել, նշված գողությունը կատարելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տարել Երևանի 31-ամյա մի բնակչի, ով նույն ՍՊԸ-ի աշխատակից է:

Անձնական խուզարկությամբ նրա բաճկոնի աստառի միջից հայտնաբերվել է 740 000 դրամը:

Դեպքի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: 31-ամյա երիտասարդը ձերբակալվել է: