Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանն այսօր կդառնար 22 տարեկան

44-օրյա պատերազմում անմահացած Մխիթար Գալեյանի ծննդյան օրն է, այսօր նա կդառնար 22 տարեկան։

Մխիթարը ծառայել է Հադրութում։ Երբ սսկվեց պատերազմը, նրան ընդամենը 3,5 ամիս էր մնացել, որ ավարտեր ծառայությունն ու տուն վերադառնար։

Դպրոցն ավարտելուց հետո 2018 թվականին Մխիթարը բարձր միավորներով ընդունվել էր Ռուս-հայկական համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետ։  Մի քանի ամիս հետո՝ 2019 թվականի հունվարի 17-ին, զորակոչվել էր բանակ։ Պատերազմի առաջին օրից նա մասնակցել էր մարտական գործողություններին։

Դասակի հրամանատարի զոհվելուց հետո,  որպես դիրքի ավագ՝ Մխիթարն իր վրա էր վերցրել մարտը ու մինչև վերջ պայքարել:

Որդու հետ ընտանիքի անդամները վերջին անգամ խոսել են սեպտեմբերի 30-ին։ Հոկտեմբերի 1-ին «Կարախամբեյլի» կոչվող տեղամասում հերթական հրթիռակոծության ժամանակ Մխիթարն ու զինակից ընկերը՝ Հայկ Սահակյանը անմահացել են՝ իրենց ընկերոջ կյանքը փրկելու ժամանակ։

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին լույս աշխարհ է եկել Մխիթար Գալեյանի եղբայրը: Երեխային անվանակոչել են եղբոր անունով՝ Մխիթար։