Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

8 ժամ փողոցը փակ կլինի

8 ժամ փողոցը փակ կլինի

Սանիտարական մաքրման ծավալուն աշխատանքներով պայմանավորված՝ ս. թ ապրիլի 2-ին՝ առավոտյան 07:00-ից 15:00-ն փակ կլինի Սարալանջի շրջանցիկ ճանապարհի՝ Արմենակյան փողոցից մինչև Գլինկա փողոց (դեպի Էրեբունի վարչական շրջան) տանող ճանապարհահատվածը:

Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ աշխատանքներն իրականացվելու են «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի աշխատակիցների ուժերով և տեխնիկական միջոցների գործադրմամբ: Զուգահեռաբար՝ «Վեոլիա ջուր» ՓԲԸ մասնագետները  մաքրելու են հեղեղատար համակարգերը:

Երթևեկությունը նշված հատվածում վերականգնելուց առաջ փողոցը կմաքրվի ջրցան մեքենաներով:

«Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,-նշում են քաղաքապետարանից։