Armenia

9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանը վաղն ազատ կարձակվի

armtimes.com-ը գրում է. Մեր տեղեկություններով, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց օդամղիչ ատրճանակից կրակոցներ արձակած եւ 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանը վաղն ազատ կարձակվի:

Տեղեկացանք, որ Կյուրեղյանին այսօր Արմավիր ՔԿՀ-ից տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ նրա պատժի կրման կիսափակ ռեժիմը բաց տիպի ռեժիմով փոխարինելու պատճառով:

Հիշեցնենք, որ բաց տիպի ՔԿՀ-ի դատապարտյալը կարող է առավոտյան 08:00-ին գնալ աշխատանքի եւ երեկոյան 20:00-ին վերադառնալ ՔԿՀ:

2014 թվականի հունիսի 12-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց, որտեղ պետք է մեկնարկեր Շանթ Հարությունյանի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործով դատական նիստերը, Հայկ Կյուրեղյանը բարձրացել էր կայանած ավտոմեքենաներից մեկի տանիքին ու օդամղիչ ատրճանակով կրակոցներ արձակել, որից անմիջապես հետո ձերբակալվել էր ոստիկանների կողմից ու տեղափոխվել ոստիկանության Կենտրոնականի բաժին:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Football news:

Guardiola lost 3 away games in a row in the League for the first time in his career
About Lautaro Marotta: He has not shown the slightest desire to leave
Conte on 1:2 with Bologna: Inter's Level is much lower than expected
Jurgen Klopp: Liverpool need three points, not a record. You can't break a record if you think about it all the time
Klopp on 2-0 with Aston Villa: Liverpool are successful because they win difficult matches
Mane on 2-0 with Aston Villa: Liverpool deserved 3 points, but you can't expect 4-5 goals against a good opponent
Salah scored 100 (73+27) points in 116 games in the Premier League. Only Shearer reached this mark faster