Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ԱԱԾ-ի նոր հաղորդագրությունը․ սահմա՞ն է գծվում, ինչի՞ հիման վրա

Ի լրումն սույն թվականի մարտի 30-ին ՀՀ ԱԱԾ պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության՝ ՀՀ ԱԱԾ-ն տեղեկացնում է, որ Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպում է տեղի ունեցել ՀՀ և ԱՀ ներկայացուցիչների մասնակցությամբ և իրականացվել սահմանի ճշգրտման աշխատանքներ, որի արդյունքում տվյալ հատվածում իրավիճակը էականորեն բարելավվել է։ Հայտնում ենք, որ ներկայումս աշխատանքները շարունակվում են, արդյունքների մասին հանրությանը կտեղեկացվի լրացուցիչ, հայտնում են ՀՀ ԱԱԾ-ից։

Ինչ է նշանակում սահմանի ճշգրտում, ինչի հիման վրա: Սահմանազատման գործընթա՞ց է սկսել։ Բաքվի զորքերը «ՀՀ  ինքնիշխան տարածքո՞ւմ» են, թե ոչ։ Նիկոլ-ԱԳՆ լռությունը եւ ԱԱԾ երկու հաղորդագրությունները հաստատում են մեր նախորդ հրապարակումների պնդումները․ «Էյվազլի չկա, քարտեզը կփոխենք»․ Նիկոլն ու ԱԱԾ-ն վերացրին վերջին «կարմիր գծերը»։