Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ԱԱԾ ծառայողները հնարավորություն կունենան բնակարան ձեռք բերել. վիճակահանություն է լինելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային անվտանգության մարմինների 200 ծառայող հնարավորություն կունենա յուրաքանչյուր տարի բնակարան ձեռք բերել՝ մասնակցելով այդ նպատակով անցկացվող վիճակահանությանը:

Ազգային անվտանգության ծառայությունն առաջարկում է բնակարանի, բնակելի տան ձեռքբերման կամ բնակելի տան կառուցման պետական աջակցության նպատակային ծրագրի շահառու դարձնել նաև ազգային անվտանգության մարմինների ծառայողներին։ Ի դեպ, այս նախագծի ընդունումից հետո ՀՀ պետական բյուջեից մոտավոր հաշվարկով յուրաքանչյուր տարի կպահանջվի 741 մլն դրամ։

Ներկայումս Ազգային անվտանգության ծառայության բազմաթիվ ծառայողներ ունեն բնակարանային պայմանների բարելավման կարիք, իսկ ՀՀ բանկերի կողմից առաջարկվող հիփոթեքային վարկավորման ոչ մատչելի պայմանների պատճառով նշված խնդրի լուծումը դառնում է անհնար:

Բացի այդ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը փուլային տարբերակով Պաշտպանության նախարարությունից ընդունելու են հայ-ադրբեջանական պետական ամբողջ սահմանի պահպանությունը, այդ իսկ պատճառով Ազգային անվտանգության ծառայությունը կարիք ունի համալրել որակյալ և բանիմաց կադրերով՝ գրավիչ դարձնելով ծառայությունն ազգային անվտանգության մարմիններում։

Ս․Հ․