Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Աճը ոչ միայն կարող է կանգ առնել, այլև ամբողջ տնտեսությունը կարող է փուլ գալ․ «Փաստ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Շատ է շրջանառվում այն թեման, թե վերջին ամիսներին երկնիշ տնտեսական աճ ենք գրանցում։ Իսկ իշխանության ներկայացուցիչներն էլ իսկույն ձեռքերը տաքացնում են այդ «աճի» թվերի վրա՝ դրանք ներկայացնելով որպես իրենց աննախադեպ աշխատանքի արդյունք։ Եվ տնտեսությունից գաղափար չունեցող մարդու համար կարող է տպավորություն առաջանալ, թե հազիվ տնտեսական թռիչքային զարգացման փուլ ենք թևակոխում այն պարագայում, երբ ամբողջ աշխարհում շրջում է ռեցեսիայի ուրվականը: Իսկ իրականում ամեն ինչ հակառակն է։

Խնդիրն այն է, որ հանգամանքների դասավորության բերումով տնտեսությունը լրացուցիչ խթան է ստացել, բայց ժամանակավոր, և նույն աշխարհաքաղաքական հանգամանքներով պայմանավորված՝ կարող է ոչ միայն աճը կանգ առնել, այլև մեր ամբողջ տնտեսությունը փուլ գալ։ Օրինակ՝ ՀՀ եկած ռուս մասնագետները, որոնք ներգրավված են հատկապես ՏՏ ոլորտում և մեծ թվով ընկերություններ են գրանցել Հայաստանում, կարող են ցանկացած պահի հեռանալ։ Բացի այդ, ռուսներից շատերը, օրինակ՝ նախընտրում են Վրաստանում և այն երկրներում հաստատվել, որտեղ ավելի բարվոք միջավայր է ստեղծված իրենց գործունեության համար։ Իսկ, ասենք, Թուրքիան ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի ՌԴ-ից դուրս եկած քաղաքացիների և մասնագետների համար բարենպաստ միջավայր ապահովի և նրանց իր կողմը գրավի։ Այդ երկրում նույնիսկ առաջարկվում է այլընտրանքային բանկ ստեղծել, որը կաշխատի ռուսաստանյան «Միր» վճարային համակարգի քարտերի հետ։

Իսկ Հայաստանում այդ մարդկանց գործունեության համար նույնիսկ ոչ նախընտրելի պայմաններ են ստեղծվում։ Օրինակ՝ ռուսների ներհոսքի պատճառով անհարկի բարձրացվում են վարձակալության գները՝ հասնելով մինչև աստղաբաշխական թվերի։ Պետք չէ աչքաթող անել նաև այն ռիսկը, որ ընթացիկ զարգացումներով պայմանավորված՝ կարող են խիստ նվազել Ռուսաստանից Հայաստան փոխանցվող տրանսֆերտները, երբ այդ երկրի դեմ նոր պատժամիջոցների սահմանման պարագայում առկա տնտեսական իրադրությունը շարունակի բարդանալ։ Եվ, դրան զուգահեռ, ՀՀ-ի անվտանգությանը սպառնացող արտաքին մարտահրավերները ժամանակի ընթացքում ավելի ռիսկային են դարձնում Հայաստանում տնտեսական գործունեության իրականացումը։ Օրինակ՝ ադրբեջանական ագրեսիայի արդյունքում հիմա առողջարանային Ջերմուկ քաղաքի կենսագործունեությունը կանգնած է, այնինչ այն կարող էր այս սեզոնին մեծ թվով զբոսաշրջիկների ընդունել։

Արտակ ԳԱԼՍՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում