Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունները

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունն այսօր արդեն երկրորդ անգամ է հերքում ադրբեջանական կողմից տարածված տեղեկատվությունը։ 

«Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել. հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները  նոյեմբերի 26-ի  ժամը 09:25-10:10-ն  ընկած ժամանակահատվածում կրակ են բացել  Արցախի Հանրապետության  Ասկերանի և Մարտունու  շրջանների օկուպացված տարածքներում  տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ,  չի համապատասխանում իրականությանը»,- նշված է ԱՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ 

ՀՀ պաշտպանության նախարարությունը նույնպես հաղորդագրություն է տարածել. «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները նոյեմբերի 26-ին՝ ժամը 00:05-00:20-ն ընկած ժամանակահատվածում, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:

Ինչպես վաղ առավոտյան ՀՀ ՊՆ-ն հայտնել է, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներն են նոյեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը խախտել հրադադարը՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ»։