Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների թվի շուրջ` 1987-1992 թթ.

Քսաներորդ դարի ընթացքում՝ 1905-06, 1918-1920, 1987-1992 թ.թ.-ին Մերձկասպյան Արևմուտքում բնակվող հայերի նկատմամբ իրականացվեցին երեք ցեղասպանություններ, հայ ժողովուրդը, նաև տարածքի բնիկ ժողովուրդները ենթարկվեցին բռնագաղթման: Բնիկ ժողովրդների նկատմամբ ազգային խտրականության քաղաքականության արդյունք էր հենց Նախիջևանի Հանրապետության հայաթափումը [1, 2]:

Փլուզվող ԽՍՀՄ-ի պայմաններում Ադրբեջանական ԽՍՀ-ի վերահսկողության տակ կամայականորեն հայտնված հայաբնակ տարածքներում հայության նկատմամբ ցեղասպանության իրականացման համար ստեղծվեցին պայմաններ:  Արցախյան շարժումը սրված ինքնապաշտպանական բնազդի արտահայտում էր՝ օր առաջ համախմբվելու` դիմակայելու և կասեցնելու համար Ադրբեջանական ԽՍՀ-ում տոտալ ցեղասպանության ալիքը:  Չլիներ Արցախյան շարժումը, Ադրբեջանի տարածքում հայությունը կունենար 1915-ին համարժեք կորուստներ:

1987-1992 թ.թ. Ադրբեջանական ԽՍՀ-ի ազգությամբ հայ քաղաքացիները ցեղասպանության վտանգի ներքո բռնի տեղահանվեցին, ցրվեցին աշխարհով մեկ, դարձան փախստական: Նրանք իրենց պաշտպանությունը գտան և բնակություն հաստատեցին Հայաստանի (ՀՀ) և Արցախի (ԱՀ) հանրապետություններում, նաև Ռուսաստանում, եվրոպական պետություններում, Ամերիկայում:

Ադրբեջանում մարդահամարի տվյալները աղավաղվում էին [1, 3, 4, 5], ինչը հիմնավորվում էր «Ադրբեջանը միայն ադրբեջանցիների համար» քաղաքականության կենսագործման անհրաժեշտությամբ: Ասվածի վկայություն է Բանանց գյուղից իմ հայրական ընտանիքի  հարկադրված հեռանալու պատմությունը[6]:

Ամեն տարի Խորհրդային Ադրբեջանից հարկադրաբար հեռացել է 8-10 հազար հայ[2], թեև հեռացող այդ հայերը հիմնականում պահպանել են  իրենց ունեցվածքը Ադրբեջանում:

Համաձայն 1989 թ. հունվարին անցկացված մարդահամարի` Ադրբեջանական ԽՍՀ-ում բնակվում էր 245.055  հայ (առանց ԼՂԻՄ –ի հայության), որից Բաքվում՝ 179 950 հայ [7]: Մեր հարցազրույցները ՀՀ-ում և ԱՀ-ում` 1989 թ. հունվարից հետո Գարդմանքից, Բաքվից բռնագաղթածների հետ, ցույց են տվել, որ այդ օրերին Ադրբեջանական ԽՍՀ-ում ապրող հայերի մոտ մարդահամարի առնչությամբ որևէ հարցում չի արվել և նրանց մարդահամարի մեջ չեն ներառել: Պետք է ենթադրել, որ Ադրբեջանի հայաբնակ տարածքներում 1989  թ. հունվարին, երբ ներքաղաքական իրավիճակը ամենուր բավական լարված էր, մարդահամար չի անցկացվել, և Ադրբեջանական ԽՍՀ-ում այդ ժամանակ ապրող հայերի թիվը նույնպես կեղծվել է:

Այն, որ իբրև թե Ադրբեջանից բռնագաղթել է ավելի քան կես միլիոն հայ, հաճախ է հիշատակվում թե հայկական իշխանությունների, և թե պատմաբանների կողմից, հղում անելով 1979 թվականի մարդահամարի տվյալներին, ինչը շատ տարօրինակ է, քանի որ փաստացի հայ պատմագիտությունն ու իշխանական շերտը շրջանառում է ադրբեջանաթրքական կեղծված տվյալները, ընդ որում, զլանալով վերջին երեսուն տարիների ընթացքում ունենալ սեփական հետազոտությունը:

Բաքվից 1990 թ. իր ընտանիքի հետ Հայաստան բռնագաղթածը, ով չէր ուզում, որ իր անունը հիշատակեմ որևէ տեղ, ինձ` Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի աշխատանքները համակարգողիս, հանձնել է մեկ էջանոց  տպագիր ռուսերեն նյութ՝ Ադրբեջանական ԽՍՀ-ում հայերի թվի մասին, ինչը ստորև ներկայացնում եմ թարգմանված հայերեն.

 « Բաքվից փախստականներ՝ 1988-1990թ.թ.                                        – 300 000

Սումգայիթ                    1988 թ                                                                  – 18 000

Կիրովաբադ (Գանձակ) 1988-1989թ.թ.                                                  –  48 100

ԼՂՀ Շահումյանի շրջան 1988-1992 թ.թ.                                                -17 000

ԼՂՀ Մարդակերտի շրջան` (օկուպացված գյուղեր)                        – 16 000 (այդ թվում նաև   3 500 հույներ, ուկրաինացիներռուսներ և այլն)

Խանլարի շրջան (Գետաշեն, Մարտունաշեն և այլ գյուղեր)             – 14 600

Դաշկեսանի շրջան                                                                                    –   7 300

Շամխորի շրջան                                                                                        – 12 400

Գետաբեկի շրջան                                                                                       – 1 000

Շամախու  շրջան                                                                                        – 6 000

Նախիջևան                                                                                                   -30 000: 

Որպես տեղեկանք`

  • Ադրբեջանական ԽՍՀ-ում 1989 թ. մարդահամարը անցկացվեց այն ժամանակ, երբ արդեն բնիկ հայազգի բնակչությունը, նաև ազգային փոքրամասնությունները, որոնք խառնամուսնությունների մեջ էին հայերի հետ, շտապ հեռացել էին Ադրբեջանից:
  • Միայն այդ ժամանակահատվածում ԼՂՀ տարածքում գտնվում էին 23 000 հայ փախստականներ Ադրբեջանի տարբեր շրջաններից (Բարդա, Եվլախ և այլն), որոնք մարդահամարին չեն մասնակցել:
  • Գրանցման պահին հաշվի չեն առնվել արդեն Հայաստանում գտնվող և ադրբեջանցիների հետ խառնամուսնությունների մեջ գտնվող հայերի թիվը՝ ավելի քան 1 000 մարդ:
  • Հաշվի չեն առնված, և չեն գրանցվել որպես փախստական Ադրբեջանի և ԽՍՀՄ այլ շրջանների բանտերում գտնվող հայերը, մոտ 2000:
  • Մարդահամարին հաշվի չեն առնված արտագնա աշխատանքի և ԽՍՀՄ տարբեր շրջաններ ծառայողական գործուղումների մեջ գտնվող հայերը` ավելի քան 20 000:
  • Հաշվի չեն առնված այն հայերը, ովքեր զինծառայության մեջ էին 1988-1990 թ.թ.` ավելի քան 40 000:

          Այսպիսով՝ ավելի քան 556 000 մարդ, չհաշված ԽՍՀՄ-ում մշտական ապրող և Ադրբեջանում սեփականություն ունեցող հայերին:»

Վերոհիշյալ մեկէջանոց տպագիր ռուսերեն նյութում նշվում է միայն Բուն Աղվանքի տարածքի Շամախու շրջանը, չեն ներառված Շաքի, Վարդաշենի, Կուտկաշենի, Իսմայիլլու, Աղսուի, Աղդաշի, Զաքաթալայի և Եվլախի շրջանները:

Բուն Աղվանքի տարածքում 1988-ի նախօրեին ապրում էր շուրջ 23 000 հայ [8], այս թիվը ստացել եմ.

  • գումարելով գրքում տրված բնակավայրերի քրիստոնյա հայերի թիվը,
  • իսկ եթե գրքում տրված է եղել բնակավայրում ապրող հայ ընտանիքների թիվը, ապա այդ ընտանիքների թիվը բազմապատկել եմ նվազագույն թվով` 2-ով, հաշվարկով, որ ընտանիքում մնացել էին երկու ծեր ամուսինները,
  • և գումարել քրիստոնյա հայերի ընդհանուր թվին:

Հաշվի առնելով գրականության մեջ հանդիպող Ադրբեջանի տարբեր հայաբնակ վայրերում ապրող հայերի թիվը, 1979 թ. Ադրբեջանում մարդահամարի ու նաև Բաքվից բռնագաղթածի մեզ ներկայացրած տվյալները, Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների ընդհանուր թվի հաշվարկի համար կիրառել եմ հետևյալ թվերը.

Բաքվից 1988 -1990 թ.թ.                                                      մոտ- 500 000 [9] ,

Սումգայիթ     1988 թ                                                            մոտ – 20 000 [10],

Կիրովաբադ (Գանձակ) 1988-1989 թ.թ.                                    – 48 100,

ԼՂՀ Շահումյանի շրջան 1988-1992 թ.թ.                           մոտ -20 000 [11],

ԼՂՀ Մարդակերտի շրջան` (օկուպացված գյուղեր)         մոտ – 12 500,

Խանլարի շրջան(Գետաշեն և այլն)`                           ավելի քան 14 600 [7],

Դաշկեսանի շրջան                                                           ավելի քան 7 325 [7],

Շամխորի շրջան                                                                       մոտ- 34 000 [12],

Գետաբեկի շրջան                                                                     մոտ  – 1 000,

Կասում Իսմայիլովի, Ղազախի, Թոուզի

Շրջաններ,  ավելի քան                                                                     -2 575 [7],

Բուն Աղվանք (Աղդաշի, Աղսուի, Եվլախի,

Զաքաթալայի, Իսմայիլի, Կուտկաշենի,

Շամախու,Շաքիի,Վարդաշենի շրջաններ)                         շուրջ  -23 000 [13],

Բարդայի, Աղջաբադի և Կուրի աջ ափի

շրջաններ, Ապշերոնի շրջանից մինչև

Լենքորանի շրջան և այլն                                           ավելի քան   – 4 434 [7],

Նախիջևան                                                                                            – 30 000,

Աղդամ, Ջեբրայիլ, Զանգելան, Քելբաջար, Լաչին, Ֆիզուլի            – 30 298 [14], (Ադրբեջանական ԽՍՀ-ի Աղդամ, Ջեբրայիլ, Զանգելան, Քելբաջար, Լաչին, Ֆիզուլի շրջանների հայերի թիվը անհայտ է, բայց 1988 թվականին այդ վայրերից 30 298 հայեր փախել են Հայկ. ԽՍՀ մայրաքաղաք Երևան և գրանցվել փախստականների կոմիտեում, իսկ թե այդ վայրերից քանի հայ է փախել ԼՂԻՄ, Հայկ. ԽՍՀ ու Ռուսաստան` անհայտ է: Անհայտ է նաև, թե Շուշիի շրջանից 1988-ի ամռանը որքան հայ է փախել բռնի հայաթափման ժամանակ: Շուշիի պատմության թանգարանի տնօրեն Աշոտ Հարությունյանի տվյալներով` 1988-ի ամռանը միայն Շուշիից փախավ 2700 ընտանիք):

1988-1990 թ.թ. ադրբեջանցիների հետ խառնամուսնությունների, Ադրբեջանի բանտերում, արտագնա աշխատանքի, ծառայողական գործուղումների, զինծառայության մեջ գտնվող հայերի թիվը ընդունվել է մոտ – 63 000:

Այսպիսով, Ադրբեջանական ԽՍՀ-ում ապրող հայերի թիվը 1988 թ. նախօրեին ավելի քան  810 832 մարդ էր:

Լիլյա Սերգեյևնա Գալուստովան (ազգությամբ` ռուս, կրում է ամուսնու ազգանունը, փախստական դարձավ 1990 թվին Բաքվից), վկայում էր, որ 1939 թվականի մարդահամարի ժամանակ ինքն աշխատում էր Բաքվի քաղկոմում, դեռ ամուսնացած չէր և քաղկոմի դռնփակ նիստին ներկա էր, ոչ մի հայ աշխատակից ներկա չէր, նիստի ժամանակ քննարկվեց այն խնդիրը, որ Բաքվի ազգաբնակչության կեսից ավելին հայեր են, և ծրագրվեց Արմենիքենդը «նոսրացնել» գյուղական վայրերից եկած ադրբեջանցիներով:

Ադրբեջանում մարդահամարի տվյալների աղավաղման կայացած մշակույթը մղել է Յու. Բաղդասարյանին պարզելու, թե որքան է Բաքվի հայ բնակչության իրական թիվը: Բաքվի հեռախոսագրքով նա փորձել է հաշվել Բաքվի հայ բնակչության թիվը` «մեծ հպարտություն էի զգում, երբ այդ թիվը գերազանցեց 400 հազարը», և «…Ադրբեջանի 800 հազարանոց հայությունն ապրել է Հայաստանի Հանրապետության հարևանությամբ, տնտեսական ու մշակութային սերտ կապ ունենալով նրա հետ, ինչը շատ էր անհանգստացնում ադրբեջանական իշխանությանը»[3]:

Ադրբեջանի առաջին նախագահ Ա.Մութալիբովը (1990-ի մայիսի 18-ից 1991-ի օգոստոսի 30-ը)  2017 թ. նոյեմբերի վերջին հրապարակված հարցազրույցում վկայում է, որ 1988 թվականի նախօրեին Բաքվում բնակվում էր 500 000 հայ [9]: Նա ի պաշտոնե քաջատեղյակ էր այդ թվին` Ադրբեջանական ԽՍՀ-ի ազգությամբ հայ քաղաքացիների դեմ պետականորեն ցեղասպանության կազմակերպման ընթացքից (Մութալիբովը 1982 թվականի հոկտեմբերի 30-ից մինչև 1989 թվականի հունվարի 27-ը Ադրբեջանական ԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալն էր, իսկ 1989 թվականի հունվարի 27-ից` արդեն Մինիստրների խորհրդի նախագահ, իսկ 1990 թվականի հունվարի 28-ից 1991 թվականի սեպտեմբերի 14-ը` Ադրբեջանի ԿոմԿուս-ի ԿենտԿոմի առաջին քարտուղարն էր):

Յու.Բաղդասարյանի ներկայացրած ու Մութալիբովի հնչեցրած թվերից կարելի է անել հետևություն, որ 1979 թ. մարդահամարի` Բաքվում ապրող հայերի թվի մասին տվյալները (համաձայն մարդահամարի` Բաքվում ապրում էր 215 800 հայ) առնվազն երկու անգամ փոքրացված են, փոքրացված են նաև Ադրբեջանում ապրող հայերի թիվը (ըստ մարդահամարի՝ 352 410  հայ, առանց ԼՂԻՄ–ի հայության):

Ադրբեջանական ԽՍՀ-ում (առանց ԼՂԻՄ –ի հայության) 1979 թ. պետք է որ ապրեր 704 820  հայ, իսկ Բաքվում՝ 431 600 հայ: Այն, որ իրական թվերը կրճատվել են երկու անգամ, գալիս է հիմնավորելու հետևյալ պարբերությունը՝ «Ութանասունական թվերին հրեաների թիվը Ադրբեջանում կազմել է ըստ մարդահամարի 35 000 մարդ, իսկ փաստացի 70-75 հազար…» [15]:

Գրականություն

  1. http://hpj.asj-oa.am/3513/1/2005-1(21).pdf, Խոջաբեկյան Վլադիմիր,  (2005),  Ցեղասպանությունը և հայաթափությունը Ադրբեջանում (1918-1990-ական թվականներ). Պատմա-բանասիրական հանդես, № 1 . pp. 21-41.
  2.  http://asbarez.com/arm/123539/%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A5%D6%80%D5%AB-%D6%81%D5%A5%D5%B2%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%AB%D6%82%D5%B6%D5%A8-%D5%A1%D5%A4%D6%80%D5%A2%D5%A5%D5%BB%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4/, Հայերի Ցեղասպանութիւնը Ադրբեջանում Եւ Լեռնային Ղարաբաղում:
  1. Յուրի Բաղդասարյան, Բաքուն և հայերը, հակահայկական քաղաքականությունն ու հայերի էթնիկական մաքրումը Ադրբեջանում: Երևան, Լուսակն, 2004, -288 էջ:
  2. http://www.inop.ru/files/3_2_2008_79_1.pdf

Общественная жизнь Ленинграда в годы перестройки. 1985–1991: Сб. материалов / Сост.: О.Н.Ансберг, А.Д.Марголис. СПб., 2009. 784 с., «30 апреля – 7 мая. Штурм армянского села Геташен (Чайкенд) подразделениями войск МВД СССР. Обращение председателя Верховного совета республики Армения Левона Тер-Петросяна, Москва, 4 мая 1991 г.» С. 332 (Приводится по: Винников А.Я.Цена свободы. С.275).

  1. http://www.kavkazoved.info/news/2011/12/26/problemy-etnicheskogo-vyzhivanija-v-azerbajdzhane-i.html

Грануш Харатян, Проблемы этнического выживания в Азербайджане (I)

  1. https://www.lragir.am/2019/08/30/471137/ Բաքվի մեջքին Թուրքիան էր, իսկ Բանանցի մեջքին` ոչ-ոք:
  2. http://www.ethno-kavkaz.narod.ru/rnazerbaijan.html

Население Азербайджанской ССР (1989 г.) (без Нагорно-Карабахской АО).

  1. Սամվել Կարապետյան, «Բուն Աղվանքի հայերեն վիմագրերը», գիրք 1, Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 1997,132 էջ:
  2. https://www.youtube.com/watch?v=-zHAwu78Irc

Кто, как и почему разжег Карабахский конфликт? На вопросы “KarabakhTV” отвечает первый президент Азербайджана Аяз Муталибов. 18:00 -18:40 мин

  1. https://www.aysor.am/am/news/2017/02/28/%D5%8D%D5%B8%D6%82%D5%B4%D5%A3%D5%A1%D5%B5%D5%AB%D5%A9-%D4%BC%D5%82%D5%80-%D4%B1%D4%BA/1220095

Սումգայիթի ջարդերը լիովին համապատասխանում են ՄԱԿ-ի սահմանած ցեղասպանության հանցագործության իրավական ձևակերպմանը. ԼՂՀ ԱԺ

  1. https://hy.wikipedia.org/wiki/%D5%87%D5%A1%D5%B0%D5%B8%D6%82%D5%B4%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB_%D5%B7%D6%80%D5%BB%D5%A1%D5%B6_(%D4%B1%D6%80%D6%81%D5%A1%D5%AD) Շահումյանի շրջան, Արցախ:
  2. http://times.am/?p=157179&l=am

Հայրենաթափ. Չարդախլու:

  1. https://archive.is/NiAvl#selection-339.0-339.289

Ալվարդ Ղազիյան, Լևոն Մելիք-Շահնազարյան, Հայ Սփյուռք հանրագիտարան, Ադրբեջան: Երևան, 2003թ.

  1. http://www.smsmta.am/?menu_id=93

Հայ բնակչության թիվը Ադրբեջանի ԽՍՀ խոշոր քաղաքներում և շրջաններում:

  1. https://vstrokax.net/avtorskaya-kolonka/iudeyskiy-azerbaydzhan-taynyi-istorii/

Иудейский Азербайджан — Тайны истории.

Մարիամ Ավետիսի Ավագյան`  Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող  

Նյութը ամբողջությամբ տպագրվել է`

* Ավագյան Մ. 2018, Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականները Ղարաբաղյան շարժման տարիներին և նրանց խնդիրները 30 տարի անց, «Արցախը հայոց պետականության համար պայքարի քառուղիներում» Միջազգային գիտաժողով, 2018թ. զեկույցների ժող., ՀՀ ԳԱԱ Պատմ.ինս. էջ 265-284: http://academhistory.am/images/HRAPARAKUMNER/9999.pdf