Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ադրբեջանը ձերբակալել է նրանց, ումից վախենում է Նիկոլ Փաշինյանը, այն հատուկ է արված. Ավետիք Չալաբյան

«Այսօր արդեն ակնհայտ է, որ Արցախում տեղի ունեցածը Ալիև-Փաշինյան զույգի ծրագրված գործողության արդյունք էր, և թշնամին դրա մասին բացահայտ խոսում էր, որ նա աչք փակեց Արցախում պատրաստված ցեղասպանության վրա»,-հայտարարեց «Ազգային կոմիտեի» անդամ Ավետիք Չալաբյանը:

Նրա կարծիքով՝ թշնամին մի հարցում սխալվել է, քանի, որ Արցախի հերոսական ժողովուրդը կռիվ տվեց:

«Այդ կռիվն Ավարայր էր, այդ կռվում հաղթողներ չէին կարող լինել, որովհետև շրջափակված սովալուկ, ուժասպառ եղած Արցախը միայնակ չէր կարող դիմակայել Ադրբեջանի գերակշիռ ուժերին: Բայց այդ կռիվը բոլորին ուժ տվեց և այն, որ դրանից հետո Արցախի մեր քույրերն ու եղբայրները կազմակերպված մեկ շաբաթվա ընթացքում դուրս եկան այնտեղից՝ ցույց տալով, որ նրանք նախընտրում են ազատությունը, և պատրաստ չեն գերի մնալ Ալիևի ցեղասպան ռեժիմին»,-ասաց Չալաբյանը:

Նա հայտնեց, որ Արցախից ժողովրդի դուրս գալը տալիս է մի քանի հենակետ, որոնցից հետո հնարավոր է շարունակել Արցախի համար պայքարը. այդ նպատակով պետք է ԱԺ-ում անցկացվի Հայաքվերի օրինագիծը: Ճալաբյանը նաև հայտարարեց, որ Արցախը փրկել հնարավոր է, քանի որ համաշխարհային պատմությունը ունի նման օրինակներ:

Չալաբյանը նաև հայտարարեց, որ Կոռնիձորից մինչև Եղեգնաձոր աղետ է, իսկ պետությունը գրեթե չի զբաղվում բռնագաղթողներով, այլ ընդամենը գրանցում է:

«Ազգային կոմիտեի» անդամը, մտահոգություն հայտնելով, որ արդեն այսօր կան երկրներ, որոնք ցանկանում են արցախցիներին տանել իրենց մոտ, հայտարարեց, որ այն անթուլատրելի է, և որ արցախցիները պետք է մնան Հայաստանում:

Անդրադառնալով սահմանից հայ զինվորականների և քաղաքական գործիչների ձերբակալման փաստին՝ Չալաբյանն ասաց. «Ադրբեջանը ձերբակալել է նրանց, ումից վախենում է Նիկոլ Փաշինյանը, այն հատուկ է արված»: