Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել զոհված 13 հայ զինծառայողի մարմին. ՊՆ

Նոյեմբերի 28-ին Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ զոհված 13 հայ զինծառայողի մարմին:

Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ 

Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայից հետո թշնամին սեպտեմբերի 17-ին Հայաստանին է փոխանցել 32 զինծառայողի դի,  սեպտեմբերի 20-ին՝  95 զինծառայողի մարմին, սեպտեմբերի 23-ին՝ 6 զինծառայողի մարմին, հոկտեմբերի 27-ին՝ 10 զինծառայողի մարմին

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Ագրեսիայի հետևանքով զոհերի և անհայտ կորածների թիվն այժմ գերազանցել է 210-ը, որից՝ 3 խաղաղ բնակիչ է զոհվել, 2-ը՝ անհայտ կորել։ Վիրավորվել է 293 զինծառայող և 8 խաղաղ բնակիչ։ Անհայտ կորած զինծառայողների թիվը 28 է»։