Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ադրբեջանը պետք է դադարեցնի իր իսկ դատապարտելի արարքների մեջ Հայաստանին մեղադրելու ապարդյուն փորձերը․ Մհեր Մարգարյանը նամակ է հղել ՄԱԿ գլխավոր քարտուղարին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մարտի 24-ին, որպես ՄԱԿ Անվտանգության խորհրդի և Գլխավոր ասամբլեայի պաշտոնական փաստաթուղթ, հրապարակվել է ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանի նամակը` ուղղված ՄԱԿ Գլխավոր քարտուղարին` զինված հակամարտությանը երեխաների ներգրավման առնչությամբ Հայաստանի հանդեպ մեղադրանքներ պարունակող, Ադրբեջանի կողմից շրջանառած զեկույցի առնչությամբ։

Նամակում հերքվում է ՄԱԿ-ում Ադրբեջանի կողմից տարածված ապատեղեկատվությունն այն մասին, թե իբր Հայաստանի զինված ուժերում անչափահաս երեխաներ են ներգրավվում` ընդգծելով, որ կեղծիքի տարածումը ՄԱԿ-ում Ադրբեջանին բնորոշ գործելաոճ է դարձել:

Ընդգծելով հակամարտության տարածքներում բնակվող երեխաների իրավունքների պաշտպանությանը Հայաստանի հանձնառությունը` ՀՀ մշտական ներկայացուցչի կողմից նշվում է, որ Ադրբեջանը պետք է դադարեցնի իր իսկ դատապարտելի արարքների մեջ Հայաստանին մեղադրելու ապարդյուն փորձերը, այդ թվում՝ չարաշահելով երեխաների իրավունքների թեման առերևույթ քարոզչական նպատակների համար, և դրա փոխարեն կատարի իր իրավական պարտավորությունները, մասնավորապես` Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոցներ կիրառելու վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի կողմից կայացված որոշումները։

Նամակը հասանելի է ՄԱԿ պաշտոնական կայքում հետևյալ հղումով` https://documents-dds-ny.un.org/…/63/PDF/N2307463.pdf…

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն