Armenia

Աֆղանստանի իշխանություններն սկսել են ազատ արձակել թալիբների վերջին խմբին

Աֆղանստանի իշխանություններն սկսել են բանտերից ազատ արձակել «Թալիբան» արմատական շարժման 400 կողմնակիցներց վերջին խմբին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 14-ին այդ մասին հայտնել Է Աֆղանստանի Անվտանգության ազգային խորհուրդը: «Աֆղանստանի իշխանությունները երեկ ազատ են արձակել այն 400 թալիբներից 80-ին, որոնց Լոյա ջիրգան (Աֆղանստանի ցեղերի ավագների արտակարգ ժողով) որոշել Է բաց թողնել՝ ուղղակի (միջաֆղանական) բանակցությունները եւ ընդհանուր զինադադարն արագացնելու համար»,- ասված Է Twitter-ում խորհրդի հաղորդագրության մեջ:

Օգոստոսի 10-ին Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին ստորագրել Է հրամանագիր այն ցուցակից «Թալիբանի» գերյալ կողմնակիցների վերջին խմբի ազատման մասին, որն արմատականները հանձնել Էին փետրվարին ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ բանակցությունների ժամանակ: Դրանից մեկ օր առաջ Աֆղանստանի ցեղերի ավագների արտակարգ ժողովը որոշում Էր ընդունել թալիբների հիշյալ խմբին տեղական բանտերից ազատելու մասին: Մինչեւ հիմա Աֆղանստանի իշխանությունները հրաժարվում Էին բանտերից ազատել ծայրահեղականների այդ խմբին, որոնք, Քաբուլի կարծիքով, ոչ միայն «Թալիբանի» կողմնակիցներ են, այլեւ կատարել ծանր քրեական հանցագործություններ: Ինչպես օգոստոսի 10-ին հայտնել Է Աֆղանստանի 1TV հեռուստաալիքը, միջաֆղանական բանակցությունները կսկսվեն օգոստոսի 16-ին Դոհայում: Ըստ փետրվարի 29-ին ԱՄՆ-ի հետ թալիբների ստորագրած համաձայնագրի՝ բանակցությունները պետք Է սկսվեին տակավին մարտ ամսին, սակայն շարժումն իր անդամներին նախապես ազատ արձակելու պայման Է դրել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Football news:

Leicester can rent Germany defender TA from Bayer. Compensation - 40 million euros
Kevin de Bruyne: would Prefer to score 5 goals and give 5 assists for the season, but win the Premier League
Javi Martinez leaves Bayern Munich. He won the treble twice with the club
Roma received a technical award for a childish mistake-they did not include a 23-year-old player in the adult application. The General Secretary of the club has already quit
The ball with children's drawings will be played in the match for the UEFA super Cup
Barcelona earned the most in the season - 840.8 million euros. Real Madrid - second, Manchester United - third
Atletico will not compensate Suarez for the amount that Barcelona refused to pay him for the termination of his contract