Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ագնեսա Խամոյանն արձագանքել է Էդգար Ղազարյանի առաջադրման մասին հարցերին

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն արձագանքել է ՄԻՊ թափուր պաշտոնում Էդգար Ղազարյանի առաջադրման վերաբերյալ հարցերին.

«Հաշվի առնելով ՄԻՊ պաշտոնում Էդգար Ղազարյանի թեկնածության առաջադրման շուրջ ծավալվող քննարկումը, հարկ եմ համարում ընդգծել.

«Հայաստան»  խմբակցությունը նման որոշում կայացրել է՝ ԸՆԴԱՌԱՋԵԼՈՎ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱՄԱԿ-ԴԻՄՈՒՄԻ ՄԻՊ պաշտոնում առաջադրելու Էդգար Ղազարյանի թեկնածությունը:

Որոշման հիմքում բացառապես խորհրդարանական ընդդիմության կողմից հասարակական և մասնագիտական նախաձեռնությունների հետ համագործակցության կարևորումն է:

Հարկ եմ համարում նշել, որ վերոհիշյալից բացի  այլ առաջարկություն-դիմում այլ խմբերի կամ անհատների կողմից մեզ չի ներկայացվել: Նման ևս երկրորդ դիմումի դեպքում այն միանշանակ դառնալու էր քննարկման առարկա և ըստ այդմ կորոշվեր, թե թեկնածուներից ում կառաջադրեինք այդ պաշտոնում: 

Հարկ եմ համարում ընդգծել նաև, որ այս ընթացքում խմբակցությունն ինքը դիմել է տարբեր հեղինակավոր իրավապաշտպանների առաջադրման առաջարկով, սակայն հաշվի առնելով այս իշխանությունների կանխատեսելի և միանձնյա որոշումների կայացման գործելաոճը, վերջիններս նպատակահարմար չեն համարել առաջադրվել»։