Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ահազանգ. նոր հանք են ցանկանում շահագործել Ծաղկաձորի, Հանքավանի մատույցներում

 «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանն ահազանգում է՝ նոր հանք են ցանկանում ունենալ Ծաղկաձորի, Հանքավանի մատույցներում հնարավոր է նեֆելինային սիենիտների հանքավայրի շահագործեն.

«Ուրեմն Մեղրաձորում, մեծ հաշվով Հրազդանում, քիչ աղտոտված է տարածքը, ոսկու հանքավայրը քիչ է, արդյունաբերության այլ ճյուղերի բերած աղտոտումը քիչ է, մի հատ էլ նոր հանք են ցանկանում ունենալ Ծաղկաձորի, Հանքավանի մատույցներում։

Իհարկե, ոնց կարա Ծաղկաձորի շրջակայքը մաքուր լինել, կարելի է դա ևս ապականել ու առաջ գնալ։

Ուշադրություն,

2022 թվականի օգոստոսի 11-ին՝ ժամը 12:00-ին, Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում կիրականացվի «Ամ Արտ Շին» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Կոտայքի Մարզի Թեժասարի հանքավայրի Թեժագետ տեղամասի նեֆելինային սիենիտների պաշարների վերագնահատմանն անհրաժեշտ ուսումնասիրության 2022-2025թթ. ծրագրով նախատեսված երկրաբանահետախուզական աշխատանքների կատարման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (երկրորդ փուլ):

Ես այնտեղ եմ լինելու, բոլոր սրտացավ հրազդանցիներրին ու շրջակա գյուղերի բնակիչներին, ծանոթ թե անծանոթ հորդորում եմ գալ այնտեղ։

Ի վերջո մաքուր շրջակա միջավայրում ապրելու, արարելու հեռանկարների մասին է խոսքը, համայնքների կայուն, կանաչ զարգացման մասին է խոսքը։

Կհանդիպենք Մեղրաձորում, օգոստոսի 11-ին,

Զզվեցինք, զզված մնացինք»։ 

«Էկոլուրը» գրում է. »Խորհրդային տարիներին էկոլոգիական բարձր ռիսկերի պատճառով մերժված Թեժասարի նեֆելինային սիենիտների հանքավայրի արդյունահանման հարցը կրկին օրակարգում է: «Ամ Արտ Շին» ՍՊԸ-ն մտադիր է վերագնահատել Կոտայքի մարզի զբոսաշրջային Ծաղկաձոր համայնքի տարածքում գտնվող Թեժասարի հանքավայրի Թեժագետ նեֆելինային սիենիտների տեղամասի պաշարները: Արդյունքներով հաստատված պաշարների հիման վրա կկազմվի նախագիծ Թեժագետի տեղամասի նեֆելինային սիենիտների արդյունահանման համար: 

Հիշեցնենք, որ դեռ 2012թ-ին Թեժասարի նեֆելինային սիենիտների հանքավայրը ցանկանում էր շահագործել «Ալյումինա Քորփորեյշն» ընկերությունը, ինչը մեծ բողոքի ալիք բարձրացրեց տեղի բնակչության և հասարակության շրջանում: 

Երկրաբանական ուսումնասիրման համար ընկերության կողմից հայցվող 91.74  հեկտար մակերեսով տարածքը գտնվում է Ծաղկաձոր  խոշորացված  համայնքի  Մեղրաձոր բնակավայրում: Հայցվող տարածքը գտնվում է 2-րդ սեյսմիկ գոտում, որին բնորոշ է 8-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ: Իսկ մոտակա սողանքային  մարմինը գտնվում է 2.6կմ հեռավորության վրա:

Հայցվող  տարածքից  մոտ  5կմ հեռավորության վրա են գտնվում Փյունիկ և Արտավազ գյուղերը, Կորչլու  գյուղը` 6.5կմ վրա, Մարմարիկ գյուղը` 10կմ, Աղավնաձորը` 11կմ, Հանքավանը` 11.5կմ, իսկ զբոսաշրջային Ծաղկաձոր խոշորացված համայնքի կենտրոնը՝ 16.0կմ հեռավորության վրա:

Թվով 33 բնության հուշարձաններ գտնվում են  հայցվող տարածքից մոտ 2կմ հեռավորության  վրա»։