Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ահազանգ ոստիկանությանը. հաշվապահն ինքն  իրեն շուրջ 11 մլն դրամ է փոխանցել

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Aravot.am-ի տեղեկություններով՝ օրերս Էրեբունու քննչական բաժնից ստացվել է գրություն, որ Երևանի թիվ 72 մսուր-մանկապարտեզում իրականացված աուդիտորական առաջադրանքի արդյունքներով արձանագրվել է, որ նշված կազմակերպության գործունեության ընթացքում թույլ են տրվել խախտումներ, միջոցների վատնում:

Համաձայն Երևանի քաղաքապետի գրության՝ Երևանի քաղաքապետարանի միջանկյալ աուդիտորական հաշվետվության և Երևան քաղաքի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի արդյունքների, պարզվել է, որ կազմակերպության նախկին գլխավոր հաշվապահը բանկերից մեկում իր անունով բացված հաշվեհամարին, բացի իր աշխատավարձից  2018-2020թթ. և 2021թ. հունվար-հունիս ամիսների ընթացքում իրեն ավել է վճարել 10.611.688 դրամ:  Կատարվում է նախաքննություն: