Armenia

Աջակցության 23-րդ ծրագրով ամսական 600-700 մլն դրամ կհատկացվի տնտեսվարողներին. նախարար

«Զբոսաշրջության ոլորտին և խաղողագործությանը, գինեգործությանն ու կոնյակագործությանը աջակցելու ծրագրեր են ընդունվել»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ անդրադառնալով Կառավարության կողմից երեկ հաստատված աջակցության 23-րդ և 24-րդ միջոցառումներին։

Նախարարի խոսքով, 23-րդ միջոցառումը վերաբերում է  զբոսաշրջությանն առնչվող երեք հիմնական ոլորտներին՝ հանրային սննդի ոլորտին, հյուրանոցային և առողջարանային ծառայությունների ոլորտին, ինչպես նաև զբոսաշրջային գործակալությունների գործունեությանն առնչվող ոլորտներին աջակցության ցուցաբերմանը։

Ըստ Տիգրան Խաչատրյանի, զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում պարզ է դարձել, որ նրանց համար հիմնական խնդիր է աշխատատեղերի և անձնակազմի պահպանումը։ 

«Տարբեր ոլորտներում՝ ներառյալ վերջին երկու ամիսները, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ տնտեսական ակտիվությունը տնտեսական ակտիվության ցուցանիշը  չի գերազանցում 50%-ը։ Այսինքն՝ մենք ունենք մի իրավիճակ, երբ կազմակերպություններն ունեն ավելի քան կիսով չափ կրճատված շրջանառություններ, և այս իրավիճակում ցանկություն կա պահպանել այն աշխատատեղերն ու աշխատակիցներին, որոնք իրենց աշխատանքային կոլեկտիվի մի մասն են կազմում»,- ներկայացրեց նախարարը։

Նա նշեց, որ աջակության 23-րդ ծրագիրը հատկապես ուղղված է աշխատատեղերի պահպանմանը։

Աջակցության հիմքում դրված կանոններից առաջինը, նախարարի խոսքով, առնվազն երեք աշխատակից ունենալն է։ Ընդ որում, այն կազմակերպությունները, որոնք այս պահին ունեն երկու աշխատակից, բայց սովորաբար 3 և ավելի աշխատակից են ունեցել, եթե ոչ թե աջակցության առաջին ամսին, այլ հաջորդող ամսում (ամիսներին) ունենան երեք աշխատակից, ապա կարող են դառնալ աջակցության  շահառու։

«Այն կազմակերպությունների նկատմամբ կկիրառվի աջակցությունը, որոնք ստեղծվել են մինչև 2020 թվականի մարտի 31-ը։ Մի քանի կանոններ կան աջակցության հիմքում. մենք խրախուսում ենք այն կազմակերպություններին, որոնք շարունակել են պահպանել ավելի քան անձնակազմի 70%-ը։ Այդ կազմակերպությունները կստանան աջակցություն՝ յուրաքանչյուր երրորդ աշխատակցի աշխատավարձի սուբսիդավորման տեսքով, կամ՝ աշխատավարձի ֆոնդի 33%-ի չափով։ Այնուամենայնիվ, այն կազմակերպությունները, որոնց չի հաջողվել պահպանել անձնակազմի70%-ը , նրանք նույնպես կօգտվեն աջակցությունից, սակայն այս դեպքում յուրաքանչյուր չորրորդ աշխատակցի աշխատավարձը կսուբսիդավորվի, կամ՝ կտրամադրվի աշխատավարձի ֆոնդի 25%-ը։ Սա շատ լավ ազդակ է տնտեսվարողների համար, որպեսզի նրանք անձնակազմը ընդլայնեն»,- նշեց նախարարը։

Տիգրան Խաչատրյանի խոսաքով, աջակցության ծրագրի երկրորդ առանձնահատկությունն այն է, որ հայտարարված է որոշակի տևական ժամանակահատվածի համար։ Կազմակերպությունները կանխատեսում են, որ զբոսաշրջությունն ու դրան առնչվող ծառայությունների ոլորտները նորից կհասնեն իրենց ակտիվության զգալի վերականգնմանը եկող գարնան ընթացքում։ Համապատասխանաբար, Կառավարությունը նպատակահարմար է համարել աջակցությունը շարունակել հաջորդ ինը ամիսների համար.

«Պայմանով, որ մենք պետք է գտնվենք այն ցունանիշների տիրույթում, որում գտնվում ենք այժմ։ Իսկ այն պահից սկսած, երբ մենք կունենանք արագ վերականգնում և կազմակերպությունները կունենան իրենց նախորդ տարվա շրջանառությունների 70%-ին համարժեք շրջանառություն, ապա աջակցությունը կդադարեցվի»։

Աջակցության ծրագիրն ունի նաև սահմանափակումներ։ Առաջին՝ այն կազմակերպությունները չեն օգտվի աջակցության ծրագրից՝


o Որոնք 2019 թվականի տարեվերջին ստացել են ԱԱՀ, և 2020 թվականի մարտից հետո կրճատել են անձնակազմը 50%-ից ավելի չափով,
o Որոնք իրենց հարկային պարտականությունները բարեխղճությամբ չեն կատարում։  Եթե պարզվի, որ որևէ կազմակերպություն իր կողմից եկամուտները հաստատող փաստաթղթեր դուրս չի գրում, ապա կազմակերպությունը կդադարի օգտվել աջակցությունից։

Սակայն, նախարարը նշեց, որ երկրորդ կետի հետ կապված, եթե կազմակերպությունը գանգատարկում է, այսինքն՝ եթե հոկտեմբեր կամ նոյեմբեր ամիսներին այդպիսի դեպք արձանագրվի, և գտնվի գանգատարկման ժամանակահատվածում՝ մինչև եկող տարվա հունվար կամ փետրվար ամիսը, ապա կազմակերպությունը կշարունակի օգտվել աջակցությունից.

«Բայց եթե ունի մեջ մտած փաստաթղթով հաստատվի, որ դեպքը տեղի է ունեցել սուբյեկտի կողմից շահագործման կանոնները խախտելու եղանակով, ապա այդ ընթացքում ստացված աջակցության միջոցները ենթակա կլինեն վերադարձման»։

Տիգրան Խաչատրյանը նշեց, որ այս ամսվա դրությամբ կազմակերպությունները, որոնք կարող են լինել 23-րդ աջակցության միջոցառման շահառու, ունեն 23 հազարը գերազանցող աշխատակիցներ, ինչը նշանակում է, որ աջակցություն ստացող աշխատակիցների քանակը կլինի 5-6 հազարը գերազանցող՝ կախված նրանից, թե դա երրո՞րդ, թե՞՝ չորրոդ աշխատակցի աշխատավարձի սուբսիդավորմանն է վերաբերում։

«Ամսական հատուցվող գումարի չափը կարող է կազմել 600-700 մլն դրամ»,- շեշտեց Տիգրան Խաչատրյանը։

Football news:

Conte on 4:3 with Fiorentina: impressed with Inter's attack. We didn't have enough balance, we paid for it
Zidane about 3:2 with Betis: real can get better and will. A difficult game, but we believed in winning until the end
Dest said goodbye to the Ajax players and will fly to Barcelona today (Gerard Romero)
Vidal made his debut for Inter in the match against Fiorentina
Barcelona will only consider Zinchenko if Firpo leaves
The referee after VAR for a foul on Jovic removed defender Betis Emerson
Lampard replaced Kepu, but got 0-3 from West Brom in the first half. Then Chelsea got together and gave a comeback of the weekend: only the pupils scored