Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ալեքսանդր Բադալյանն ընտրվեց Հայաստանի Ճարտարապետների պալատի  նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ալեքսանդր Բադալյանը 111 ձայնով այսօր ընտրվեց Հայաստանի Ճարտարապետների պալատի  նախագահ՝ հետևում թողնելով մյուս թեկնածուին՝ Արսեն Կարապետյանին, որը հավաքեց 97 ձայն: Ճարտարապետների պալատի նախագահի ընտրությունը տվեց գրեթե 5 ժամ:

Ալեքսանդր Բադալյանը մոտ 30 տարի եղել է Ճարտարապետների միության (այժմ պալատի) փոխնախագահ, դասավանդում է  Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի (այժմ Երևանի Ճարտարապետության և շինարարության պետական համալսարան) ճարտարապետության ֆակուլտետում, մի շարք ճարտարապետների միության և միջազգային ֆորումների անդամ է, միջազգային մրցույթների դափնեկիր:

Պալատի նախագահի մյուս թեկնածուն՝ Արսեն Կարապետյանը Երևանի ավագանու անդամ է:

Ճարտարապետների պալատի խորհուրդը բաղկացած է 17 հոգուց, խորհրդում ներկայացված են նաև ՀՊՃՀ-ում դասավանդող  և քաղաքապետարանում աշխատող ճարտարապետներ ևս։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 19-20-ին կայացել է Հայաստանի ճարտարապետների պալատի ընդհանուր ժողովը/հաշվետու-վերընտրական համագումարը։

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ