Armenia

Ալիեւին կարող են չսպասել. Կանխարգելիչ հարվածի վախը

«Թուրքիան ու Ադրբեջանը տարեկան անցկացնում են տասնյակ այդպիսի վարժանքներ, դա սովորական երեւույթ է: Այստեղ պետք չէ փնտրել ինչ որ արտառոց բան: Մենք նաեւ տեսնում ենք, որ այդ վարժանքներն անհանգստություն են առաջացնում որոշ երկրներում: Բայց դրա համար չկա ոչ մի հիմք», օգոստոսի 13-ին Բաքվում Թուրքիայի պաշտպանության նախարարի եւ նրա գլխավորած բարձրաստիճան պատվիրակության հետ հանդիպմանն ասել է Ալիեւը:

Ի՞նչն է ստիպել նրան թուրք նախարարի հետ հանդիպանը հայտարարել, որ այլ երկրները չունեն անհանգստանալու կարիք: Ո՞ր երկրներին նկատի ունի Ալիեւը: Արդյոք այդ գործում նշանակություն է ունեցել Պուտինի հետ հեռախոսազրույցը: Ադրբեջանական աղբյուրները հայտնել էին, թե նա դժգոհել է, որ Ռուսաստանը հուլիսյան մարտերից հետո 400 տոննա ռազմական բեռ է ուղարկել Հայաստան՝ Ղազախստանի, Թուրքմենիայի եւ Իրանի տարածքով:

Կրեմլի հաղորդագրության մեջ նշվում էր միայն, որ քննարկել են հուլիսյան մարտերի համատեքստում ռեգիոնալ վիճակը, եւ Պուտինը կարեւոր է համարել լարվածության տանող քայլերի բացառումը:

Ալիեւը Թուրքիայի նախարարի հետ հանդիպմանը նաեւ նշել է, թե Թուրքիան ինչպես բոլոր ոլորտներում, ռազմականում էլ դառնում է Ադրբեջանի թիվ մեկ գործընկերը: Պուտինի հետ զրույցում Ալիեւին ըստ ամենայնի չի հաջողվել Ռուսաստանին համոզել վերականգնել երբեմնի թիվ մեկի կարգավիճակը: Իսկ մինչեւ ապրիլյան քառօրյա պատերազմ հենց Ռուսաստանն էր Բաքվի թիվ մեկ ռազմա-տեխնիկական գործընկերը, սպառազինության մատակարարումների 80 տոկոսի աղբյուրը՝ ըստ ստոկհոլմյան ինստիտուտի:

Պետք է ենթադրել, որ Բաքուն որպես առանցքային գործընկեր կորցնում է նաեւ Իսրայելին: Տավուշյան մարտերից հետո դա էլ զարմանալի չէ, որովհետեւ Թել Ավիվը թերեւս չի պատրաստվում թաղել իր ռազմարդյունաբերությունը Բաքվում:

Միեւնույն ժամանակ, խնդիրը միայն թիվ մեկի կարգավիճակը չէ: Տավուշյան լակմուսը ակնառու է դարձրել, որ չկա Ադրբեջան պետություն եւ այդ պետության ղեկավարություն: Ալիեւը անկասկած լավ է պատկերացնում այդ հարցի ընկալումը մի շարք երկրներում: Չանհանգստանալու մասին նրա հայտարարության տողատակում թերեւս հենց Ալիեւի անհանգստությունն է այն ընկալումից, որ կարող են ունենալ «որոշ երկրներ»:

Բանն այն է, որ Ադրբեջանի հանդեպ Թուրքիայի հետտավուշյան ագրեսիվ վարքագիծն ակնառու է դարձրել, որ չկա Ադրբեջան եւ ըստ այդմ չկա Ադրբեջանի նախագահ Ալիեւ՝ կա Թուրքիայի ռազմա-քաղաքական մահապարտ Ալիեւ: Ոչ ոք չի ցանկանա իր այսպես ասած կենսական շահերի տիրույթում ունենալ այդպիսի մահապարտ: Իսկ այդպիսի երկրները շատ են՝ Կովկաս-Կասպիցի տարածաշրջանում: Հետեւաբար, շատերը կարող են պարզապես չսպասել, թե ում հանդեպ ինչ առաջադրանք կստանա մահապարտը, այլ հասցնեն կանխարգելիչ հարված: Ալիեւը վախենում է այդ հարվածից եւ փորձում հանգստացնել: Հարցն այն է, թե ու՞մ համար նրա խոսքը կարող է լինել վստահելի:

Football news:

Rostov will reject the offer of Genoa for Shomurodov, as they want more than 8 million euros (SE)
Mendes earned about 20 million euros during the summer transfer window
Carragher on Arsenal: Liverpool are a few years ahead, but Arteta can take them to the Champions League
Roma is the favorite in the fight for Jovic. Real Madrid have offers from Inter and Milan
Ruben Dias has arrived in Manchester to complete his move to city
Van Dijk's transfers are the key to Liverpool's victory. They killed any attempts of Arsenal to press
Tony Adams: Leno is not a top-4 goalie. For me, Martinez was number one