Այս տարի Երևանի իշխանություններն ամանորյա տոնական ձևավորման աշխատանքները սկսել են սովորականից շուտ։ Նոյեմբերի երկրորդ տասնօրյակից սկսած գրեթե ամեն օր Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ այս օրը կոնկրետ ժամանակահատվածում փակ կլինի Երևանի կենտրոնական փողոցներից մեկը։ Բնականաբար, մի փողոցի փակ լինելը, այն էլ կենտրոնական, չի կարող կաթվածահար չանել հարևան փողոցների, հետևաբար ողջ կենտրոնի երթևեկությունը։
Այս ամենն առաջացրել է քաղաքացիների վրդովմունքը, թե ինչպես կարելի է լույսեր կախելու համար փողոցներ փակել ցերեկային ժամերին։