Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ամեն ինչ արվում է՝ Ռուսաստանի դիրքերն այս տարածաշրջանում թուլացնելու համար․ Մինասյանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, լրագրողների հետ զրույցում պատասխանելով Փաշինյանի՝ Ռուսաստանը չի կարողանում պաշտպանել Արցախը, ապա պետք է դիմի ՄԱԿ ԱԽ-ին վերաբերող հարցին, ասաց․

«Սա համարում եմ անպատասխանատու հրապարակային հայտարարություն։ Նման հարցերը, եթե Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը ՌԴ-ին դեռևս համարում է ռազմավարական գործընկեր, ապա պետք է քննարկել դեմ առ դեմ՝ կոնկրետ մեխանիզմների միջոցով, այլ ոչ թե հրապարակային։ Ինչի՞ համար ես դու դա անում։ Քո հայտարարությունը հանրությանն ուղղված հերթական դեմագոգիան է,որտեղ քո արբանյակների միջոցով հակառուսականությունն ես սերմանում։ Արևմուտքին էլ փորձում ես սիրաշահել՝ «տեսեք ես պուպուշ իշխանություն եմ»,փորձում եմ ձեր շահերն այստեղ առաջ մղել, այդ թվում՝ կատարելով չհիմնավորված պնդումներ և, որ ամենավատն է ,դրանով հաստատ չես ուժեղացնում քո երկրի անվտանգային համակարգը»։

Մինասյանի դիտարկմամբ՝ ՀԱՊԿ համակարգի շրջանակում, ՌԴ-ի հետ բարեկամության և փոխադարձ օգնության պայմանագրի առկայության, ռուսական բազայի ներկայության պայմաններում շարունակում ենք այս անվտանգության  համակարգում մնալ,ապա նշանակում է, որ նման հայտարարությունները պետք է ամենավերջում լինեն, երբ բացակայում են թվարկված բոլոր պայմանները։

«Ամեն ինչ արվում է, որպեսզի  Ռուսաստանի դիրքերն այս տարածաշրջանում թուլացնել և պատկերացում չկա,թե ինչով պետք է փոխարինել»,- հավելեց պատգամավորը։ 

Ավելի մանրամասն՝ տեսանյությում։