Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Ամեն մի ծրագիր, ուղղված սահմանամերձ բնակավայրերի բնակչության կարիքների բավարարմանը, ստանալու է պահանջված աջակցություն». Գեղարքունիքի մարզպետն ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով հանձնակատարին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Նոյեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի Հայաստանյան ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Ալմազ Բուրկուտովին եւ նրա գլխավորած պատվիրակության անդամներին։ Ինչպես հանդիպման սկզբում նշեց ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի Հայաստանյան ներկայացուցչության պատվիրակության ղեկավարը, իրենց այցի հիմնական նպատակը ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի մանդատի եւ գործունեության վերաբերյալ տեղեկատվության տրամադրումն է եւ Գեղարքունիքի մարզպետարանի հետ ընթացիկ եւ հետագա համագործակցության հետ կապված հարցերի քննարկումը, որոնք հիմնականում բերաբերում են 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով տեղահանված բնակչության կարիքների գնահատմանն ու աջակցության ցուցաբերմանը։

Միաժամանակ Ալմազ Բուրկուտովը հետաքրքվեց Գեղարքունիքի մարզում արտակարգ իրավիճակների դեպքում բնակչության պատրաստվածության եւ պատսպարման, մարզի ազդարարման համակարգի գործունեության, 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տեղահանված բնակչության վերադարձի, նրանց տնտեսություններին պատճառված վնասների վերականգնման հետ կապված հարցերով։

Մարզպետ Կարեն Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի Հայաստանյան ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատարին եւ պատվիրակության մյուս անդամներին՝ ՄԱԿ-ի կողմից Գեղքրքունիքի մարզում իրականացված կենսական ու բազմաբովանդակ ծրագրերի ու մարդասիրական բարի կամքի ցուցաբերման համար, տրամադրեց անհրաժեշտ տեղեկատվություն եւ մշտական համագործակցության մասին հայտնեց իր պատրաստակամությունը։

«Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարին, մյուս կառույցներին՝ այդ դժվարին օրերին պատերազմական իրավիճակում հայտնված մեր բնակչությանը շատ պահանջված ու կարեւոր օժանդակություն ցուցաբերելու, հույս ու հավատ ներշնչելու, բոլոր հիմնահարցերը մշտական ուշադրության կենտրոնում պահելու համար։ Ադրբեջանի կողմից սեպտեմբերյան ագրեսիայի ձեռնարկման առաջին օրերից մինչ այժմ մեր համագործակցությունն ընթանում է անխափան, իրականացված ծրագրերն այդ համագործակցության շնորհիվ հիմնականում եղել են հասցեական եւ արդյունավետ։

Ինչ վերաբերում է սեպտեմբերի 13-14-ի ագրեսիայի հետեւանքով տեղահանված բնակչության՝ իրենց բնակավայրեր վերադարձնելու հետ կապված խնդիրներին, ապա պետք է տեղեկացնեմ, որ ՀՀ կառավարության կողմից տրամադրված միջոցների հաշվին շարունակվում է հրետակոծությունից վնասված բնակարանների վերականգման գործընթացը, ինչ արդյունքում տեղահանված բնակչության ավելի քան 90 տոկոսը վերադարձել է մշտական բնակության վայրեր։ Խոսքը 152 բնակարանների կամ շինությունների մասին է, որոնց տերերին տրվել են համապատասխան փոխհատուցումներ՝ վնասները վերականգնելու համար։ Բնականաբար, այդ ընտանիքները ունենեն նաեւ այլ կարիքներ ու աջակցության անհրաժեշտություն, որոնք կապված են ձմեռացման, գյուղատնտեսական աշխատանքների, ամենատարբեր խնդիրների հետ, ուստի ամեն մի ծրագիր, որն ուղղվելու է մեր սահմանամերձ բնակավայրերի բնակչության կարիքների եւ կենսական խնդիրների բավարարմանը, մեր կողմից ստանալու է պահանջված աջակցություն ու համագործակցություն՝ լինեն դրանք հումանիտար, թե անվտանգային բնույթի»,-ներկայացրեց մարզպետ Կարեն Սարգսյանը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության, հարցերի լայն շրջանակի բաց քննարկման եւ բավարար տեղեկատվության տրամադրման համար՝ Ալմազ Բուրկուտովն իր հերթին վստահեցրեց, որ իրենք մշտական կապի մեջ կլինեն Գեղարքունիքի մարզպետարանի պատասխանատուների հետ՝ ներդրվող հումանիտար բնույթի ծրագրերը հասցեկական եւ արդյունավետ իրականացնելու համար։

Գեղարքունիքի մարզպետարան