Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ԱՄՆ-ը Թուրքիային խնդրում է «վերագնահատել» Սիրիայի հյուսիսում ցամաքային գործողության պլանները

ԱՄՆ-ը Թուրքիային խնդրել է «վերագնահատել» Սիրիայի հյուսիսում ցամաքային գործողության պլանները: «ՌԻԱ նովոստի»-ն գրել է, որ այդ մասին ասել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։

Նոյեմբերի 20-ից Թուրքիան օդային գործողություններ է իրականացնում Սիրիայի հյուսիսում Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) սիրիական թևի դեմ: Հաղորդվում է, որ հարվածներ են հասցվել Քոբանի քաղաքին, ինչպես նաև Հյուսիսային Իրաքին: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը գործողությունն անվանել է հաջողված և չի բացառել, որ դրան կհաջորդի ցամաքային գործողություն։

«Միացյալ Նահանգները խնդրեցին մեզ վերագնահատել: Մենք բացատրեցինք մեր մտահոգությունը և խնդրեցինք մեզ պահել մեզ տված խոստումները»,-Anadolu գործակալությունը Twitter-ում մեջբերել է Աքարի խոսքերը: