Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ԱՄՆ-ն Ուկրաինային ATACMS-ի փոխարեն այլ հեռահար զենք կտա․ Մարկ Միլի

ԱՄՆ-ն Ուկրաինային չի մատակարարում հեռահար ATACMS հրթիռներ, փոխարենը դիտարկում է այլ տարբերակներ, որոնք թույլ կտան ուկրաինացի զինվորականներին մեծացնել հեռահարությունը մարտի դաշտում, Defence One-ին ասել է ԱՄՆ Միացյալ շտաբների պետերի ղեկավար գեներալ Մարկ Միլին:

ATACMS հրթիռի հեռահարությունը կազմում է մոտ 300 կմ, ինչը շատ ավելին է, քան ԱՄՆ-ի կողմից մինչ այժմ Ուկրաինային մատակարարված ցանկացած այլ համակարգ:

Ըստ գեներալի, ԱՄՆ-ն ունի համեմատաբար քիչ ATACMS, և ԱՄՆ զինված ուժերը պետք է պահպանեն նման կարևորագույն զենքի պաշարը: Բայց կան այլ համակարգեր, որոնք կարող են գործել նույն տիրույթում, կան, օրինակ, անօդաչու թռչող սարքեր, բրիտանացիները մի քանի համակարգեր ունեն, ասել է Միլին:

Բացի այդ, ինչպես ասաց Միլին, Ուկրաինայի տարածքում պատերազմը բացահայտել է «սովորական զինամթերքի սպառման անհավանական տեմպերը», և այժմ ԱՄՆ-ը վերանայում է դրանց անհրաժեշտության գնահատականները մեծ պատերազմի դեպքում:

ԱՄՆ-ն առայժմ բավարար զինամթերք ունի, սակայն ռազմարդյունաբերական համալիրը կաշխատի մի քանի տարի ընդլայնել իր կարողությունները, ասել է գեներալը։