Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ԱՄՆ-ում համերգի ժամանակ փլուզվել է թատրոնի տանիքը

Երեկ երեկոյան համերգի ժամանակ եղանակի պատճառով փլուզվել է ԱՄՆ Իլինյոս նահանգի Բելվիդեր քաղաքի Ապոլլո թատրոնի տանիքը։ CBS-ը գրում է, որ դրա հետևանքով մեկ մարդ զոհվել է, 28 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։

Բելվիդերի հրշեջ ծառայության  ղեկավար Շոն Շադլը հայտնել է, որ 5 մարդ դեպքի վայրից դուրս է եկել ծանր վնասվածքներով, 18-ը՝ միջին ծանրության, ևս հինգը՝ թեթև վնասվածքներով:

Մյուսները, հավանաբար, ինքնուրույն են հասել հիվանդանոց։ Հաղորդվում է, որ փլուզումը տեղի է ունեցել սաստիկ փոթորիկի պատճառով, ոի արագությունը հասել է 90 մղոն/ժ-ի։

Արտակարգ դեպքը տեղի է ունեցել համերգի մեկնարկից 30 րոպե անց։ Թատրոնի ներսում եղել է մոտ 260 մարդ՝ ներառյալ հանդիսատեսը, ելույթ ունեցողներն ու  նվագախմբերի անդամները: Թատրոնի տարողությունը մոտ 1500 է։

Բացի տանիքից, նաև աղյուսներ են ընկել։ Դրանք հարվածել են մոտակայքում կայանված մեքենաներին։