Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ամոթ է, ուղղակի ամոթ է մեզ բոլորիս. Տիգրան Ավինյանը՝ Կորեայի ձորում շինաղբ թափելու մասին

«Առաջին ամսում այդ աշխատանքներին տրվեց լայն թափ, այդ ընթացքում լավագույնս աշխատել է հասարակական կարգի պահպանության ծառայությունը , բավականին թերի է եղել ԳԱՍԿ-ի մասնակցությունն ու աշխատանքն այս ոլորտում»,-գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը՝ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի առաջարկությամբ անդրադառնալով Կորեայի ձորում չինաղբի անօրինական տեղադրման խնդրին:

Արեյանը տեղեկացրեց, որ նախկինում Ավինյանի հանձնարարկանից հետո այդ խնդրով ոստիկանությունը և պարեկային ծառայությունն արագ արձագանքել են, քաղաքապետարանում խորհրդակցություն է տեղի ունեցել, վարչական շրջանների ղեկավարների հետ քննարկվել են աշխատանքների կազմակերպման սխեման:

Յիշեցնելով, որ շինարարական թույլտվություններում նշված է, թե որտեղ պետք է կառուցապատողը տեղափոխի շինաղբը՝ փոխքաղաքապետն ասաց. «Սակայն այս օղակի թույլ վերահսկողության պարագայում կառուցապատողները ձեռք չբերեցին այնպիսի զգաստություն, ինչպե եղավ հասարակական կարգի ծառայության շատ ակտիվ գործունեության ընթացքում»

Նա տեղեկացրեց, որ վարչական շրջանների ղեկավարներ հետ պայմանավորվել էին, որ պարբերաբար պետք է իրականացնեն հերթապահություններ և ռեյդեր, բայց նախորդ շաբաթ այցելելով այդ վայրեր, պարզել է, որ վարչականների ղեկավարներն բավականին թուլացրել են աշխատանքները և շինարարական ընկերությունները սկսել են առիթից օգտվել:

Արեյանը նշեց, որ Սիլիկայն թաղամասում շինաղբի աղբավայրը պատրաստ է և երթուղին էլ նախանշված և հիշեցրեց, որ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքով իրավունք ոկա շինաղբն անթուլատրելի տեղ տեղադրելու համար կիրառել պատիժ:

«Անթաքույց պետք  ասել, որ շատ տխուր է, որ խախտողների մի մասը լայն ծավալի կառուցապատողներ են, որոնք չեն պահպանում շինթույլտվության պահանջները»,-ասաց Կամո Արեյանը:

Տիգրան Ավինյանը հայտարարեց, թե ԳԱՍԿ-ի(Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչություն) և վարչական շրջանների ղեկավարների հետ խնդրի լուծման պատասխանատվությունը դնում է Արեյանի վրա:
«Պարզեք, թե այս ընթացքում որ օղակն է թերացել, ես անձամբ դրանով կզբաղվեմ»,-հայտարարեց Ավինյանը և Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Վազգեն Հարությունյանին հարցրեց, թե ինչումն է խնդիրը:
Վերջինս հայտարարեց, թե ստորաբաժանման ուժերի սահմաններում փորձել ենք հետևողական լինել այդ տարածքների նկատմամբ, և խնդրեց, որ գործակարգավարականից հետո Տիգրան Ավինյանը թույլ տա առանձին զեկուցել  խնդրի մասին:

«Սա ամենամեծ խնդիրներից է և խնդրահարույցն այն է, որ մենք գիտենք խնդիրենրի մասին, գիտենք, որ խախտում է և ստացվում է, որ չենք կարողանում դեմն առնել: Այն ամոթ է, ուղղակի ամոթ է մեզ բոլորիս, կարծում եմ, որ այս հարցը երկու շաբաթվա ընթացքում Երևան քաղաքում պետք է ամբողջապես լուծվի վստահ եմ, որ մենք դրա ռեսուրսն ունենք»,-հայտարարեց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը: