Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Անհայտ անձը գրել է, թե ինքը «Խոտաբիչն» է ու կկտրի պաշտոնյաների կոկորդը, կպայթեցնի մետրոն․ հաղորդում ոստիկանությանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Aravot.am-ի տեղեկություններով՝ ԱԻՆ օպերատիվ հերթապահության փոխգնդապետ Հ․-ն ոստիկանությանը հայտնել է հետեւյալը․ էլեկտրոնային հաղորդագրության միջոցով անհայտ քաղաքացին ասել է ԱԻՆ-ին, թե ինքը «Խոտաբիչ» է և պատրաստ է պայթեցնել Հայաստանի բոլոր գործարանները, մետրոպոլիտենի կայարանները, օդանավակայանը, նաեւ՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնը:

Ահազանգը ոստիկանությանը տրվել է երեկ՝  օգոստոսի 16-ին։ ԱԻՆ-ին էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկած այս անհայտ անձը նաեւ գրել է, որ կկտրի բոլոր պատգամավորների, պաշտոնյաների կոկորդը, եւ սա կանխելու համար իրեն պետք է փոխանցել մի քանի «բիթքոյններ»:

Մեր տեղեկություններով՝ հաղորդագրությունն ԱԻՆ-ին ուղարկվել է ռուսերենով։ Փոխգնդապետի՝ ոստիկանությանը տրված հաղորդումն ուղարկվել է Գեղարքունիքի մարզի քննչական վարչություն: