Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Անհնար է ակնկալել, որ Ռուսաստանն իր վրա ամբողջական պատասխանատվություն կվերցնի Հայաստանի անվտանգության հարցում.Նիկոլայ Սիլաև

«Ռուսաստանը, որպես Հարավային Կովկասի հարևեն, շահագրգռված է, որպեսզի տարածաշրջանում լինի կայուն խաղաղություն»,-«Հայաստան-Ռուսաստան ռազմաքաղաքական դաշինքի մարտահրավերներն ու հեռնանկարները» խորագրով քննարկման ժամանակ ասաց  պատմական գիտությունների թեկնածու ՌԴ ԱԳն Միջազգային հարաբերությունների ինստիտուտի առաջատար մասնագետ Նիկոլայ Սիլաևը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը միշտ առաջնորդվել է և կշարունակի առաջնորդվել տարածաշրջանի բոլոր երկրների հետ հավասար հարաբերություններ պահպանելու քաղաքականույամբ:

Սիլաևի մեկնաբանմամբ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացն այն տրամաբանությամբ է տարվում, որ խաղաղության պայմանագիրը նույնական է խաղաղությանը, որպես վիճակ և հայտարարեց, որ դրա հետ դժվար է համաձայնել:

Հայտնելով, որ հասկանում է, թե ինչու է Ադրբեջանն այդ մոտեցումը առաջ տանում, բայց չի հասկանում, թե ինչու են դրան միանում Հայաստանից:

Նիկոլայ Սիլաևի խոսքով՝ խաղաղության պայմանագրի ստորագված ցայտուն օրինակ է եղել Ուկրաինայի հարցով Միսկի համաձայնագիրը, որտեղ և՛ խաղաղություն, և՛ սահմաններ եին նշված:

«Եթե նույնիսկ ստորագրվում է խաղաղության պայմանագիր, այն պետք է կատարել: Մեզնից ոչ մեկի մոտ ինլյուզիա չկա, որ ամբողջովին Բաքվին բավարարող պայմանագիրը Երևանը կստորագրի թեկուզ վաղը: Կլինի՞ այն խաղաղություն՝ դուք պետք է որոշեք»,-ասաց ռուս փորձագետը:

Սիլաևի կարծիքվ՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի մոտեցումն այն է, որ ինչքան հնարավոր է շուտ ինչ-որ բան ստորագրվի, դրանով էականորեն նվազեցնելով կարգավորման վրա Ռուսաստանի ազդեցությունը և առավելագույնը՝ կյանքի կոչել գործընթացից Ռուսաստանին ընդհանրապես դուրս թողնելու ծրագիրը, և դրանով հասնել կարճաժանկետ արտաքին քաղաքական էֆեկտի՝ ՌԴ-ի հեղինակությանը մեծ հարված հասցնելու տեսքով:

«ՀԱՊԿ-ից դուրս գալը, Արցախից ՌԴ խաղաղապահների հեռացումը և ռուսական ռազմաբազայի դուրսբերումը Հայաստանից կլինի ուժեղ հարված ՌԴ հեղինակությանը, բայց այն չի լինի հարված ՌԴ անվտանգությանը:

Նրա խոսքով՝ դաշնակցությունը պրոտեկտորատական հարաբերություններ չեն, այլ զուգահեռ և համատեղ ներդնում է ընդհանոր անվտանգության հարցում:

«Անհնար է սպասել, որ Ռուսաստանն իր վրա ամբողջական պատասխանատվություն կվերցնի Հայաստանի անվտանգությունն ապահովելու հարցում,  քանի որ, եթե նա վերցնի այդ պատասխանատվությունը, ապա մեր հարաբերությունները չեն լինի դաշնակցային այլ պրոտեկտարատային: Ինչքան ինձ հայտնի է Հայաստանում ոչ մեկը չի ձգտում Հայաստանի վրա Ռուսաստանի պրոտեկտարատությանը»,-հայտարարեց Նիկոլայ Սիլաևը և ակնարկեց, որ ՀԱՊԿ-ի՝ Հայաստանին օգնելու առաջարկը դեռ ուժի մեջ է:

Ռուս փորձագետը նաև հայտարարեց, որ Հայաստանում ԱՄՆ-ի ֆինանսավորմամբ հակառուսական մեդիաարշավ  է իարականացվում: