Armenia

Անտառհատումների դեպքերով 395.6 մլն դրամ վնասից 4.2 դրամը վերականգնվել է

Անտառհատումների դեպքերով 395.6 մլն դրամ վնասից 4.2 մլն-ը վերականգնվել է

PanARMENIAN.Net - 2019-ի առաջին կիսամյակի ընթացքում միայն Տավուշի ապօրինի ծառահատումների, ինչպես նաև դրանց համակցությամբ պաշտոնեական հանցագործությունների հոդվածների հատկանիշներով քննվել է 73 քրեական գործ, որոնցից 14 քրեական գործ փոխանցվել է 2018 թվականից, իսկ 59 քրեական գործ հարուցվել է հաշվետու ժամանակաշրջանում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Նշված 73 քրեական գործերից 16 քրեական գործ՝ 17 անձի նկատմամբ, ուղարկվել է դատարան, 4 քրեական գործի վարույթը կարճվել է, 25 քրեական գործի վարույթ կասեցվել է (հանցագործություն կատարած անձը հայտնի չլինելու հիմքով), 2 քրեական գործ ուղարկվել է ըստ ենթակայության, իսկ 8 քրեական գործ միացվել է 1 վարույթում:

Նշված ժամանակաշրջանում պաշտոնական հանցագործությունների (պաշտոնեական լիազորությունների չարաշահում, կաշառք ստանալու, պաշտոնեական անփութության) հատկանիշներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի համակցությամբ, հարուցվել են 14 քրեական գործեր: Դրանցով 8 պաշտոնատար անձի («Հայանտառ» ՊՈԱԿ-ի եւ «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի անտառապահներ) մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական անփութություն), որոնցից 2 քրեական գործ 2 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան:

ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի տարբեր մասերով մեղադրանք է առաջադրվել 4 անձի, ովքեր մեղադրյալներ են ներգրավվել 1 քրեական գործի քննության շրջանակներում («Հայանտառ» ՊՈԱԿ-ի Իջեւանի մասնաճյուղում 2018 թվականի հունիս-հոկտեմբեր ամիսներին տեղի ունեցած չարաշահումների փաստով, նշված քրեական գործը գտնվում է քննության փուլում):

Վարույթում գտնվող 73 քրեական գործերով պետությանը պատճառված վնասը կազմել է 395.6 դրամ, որից վերականգնվել է 4.2 դրամը:

6.2 դրամ բռնագանձելու պահանջով բավարարվել են հայցադիմումներ եւ կատարողական թերթերն ուղարկվել են ԴԱՀԿ։

Football news:

Cristiano Ronaldo: I needed to score from a free kick to regain my confidence
After football, Buffon will return to school. He once faced prison for a false diploma
Ronaldo scored the first goal for Juventus from a free kick. There were 43 attempts
Ronaldo is the first in 59 years to score 25 goals for Juventus in Serie A in a single season
Sulscher on 5:2 with Bournemouth: I am happy with the energy of Manchester United and the goals scored. It was a match for the fans
Rashford on 5-2 with Bournemouth: it's Important to push on until the end of the season. Exciting time
⛔ This is the first League of Armenia was stopped because of dogovornjakah. Banned 5 clubs and 58 people (45-for life)