Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Ապառաժ» ՍՊԸ տերը հերքում է. ««Ապառաժ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, ո՛չ ինձ և իմ ընտանիքի անդամներին պատկանող կամ մեզ հետ փոխկապակցված որևէ ֆիզիկական կամ իրավաբանական անձ որևէ պահեստ չի ունեցել «Սուրմալու» առևտրի կենտրոնում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Առավոտը» ստացել է «Ապառաժ» ընկերության գլխավոր տնօրենի նամակը, որում, մասնավորապես, գրված է.

Հաշվի առնելով սոցիալական ցանցերում որոշ օգտատերի անհիմն հրապարակումների առաջացրած հանրային հետաքրքրությունը և լրատվամիջոցներից ստացվող հարցումներին արձագանքնման անհրաժեշտությունը՝ ես, ՀՀ քաղաքացի Սասուն Ավետիսյանս, սույնով պաշտոնապես հայտարարում եմ, որ ո՛չ «Ապառաժ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, ո՛չ ինձ և իմ ընտանիքի անդամներին պատկանող կամ մեզ հետ փոխկապակցված որևէ ֆիզիկական կամ իրավաբանական անձ որևէ պահեստ չի ունեցել «Սուրմալու» առևտրի կենտրոնում և որևէ առնչություն չի ունեցել «Սուրմալու» առևտրի կենտրոնում իրացվող ապրանքների հետ։

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցածը մեծ ողբերգություն է, ցավակցում եմ բոլոր զոհերի և տուժածների հարազատներին։

Սույնով հայտարարում եմ, որ իմ, իմ ընտանիքի անդամների, մեզ հետ փոխկապակցված ընկերությունների վերաբերյալ ոչ հավաստի, մեր գործարար համբավն ու հեղինակությունն արատավորել փորձող բոլոր հրապարակումների առնչությամբ հետևողական ենք լինելու, որ դրանց հեղինակները պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ։

Հարգանքով՝

Սասուն Ավետիսյան

«Ապառաժ մայնինգ» ընկերության գլխավոր տնօրեն

Լուսանկարը՝ Ս. Ավետիսյանի ՖԲ էջից