Armenia

Արաբական Միացյալ Էմիրությունները և Իսրայելը պատմական համաձայնության են եկել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահոն և Աբու Դաբիի թագաժառանգ, ԱՄԷ զինված ոըւժերի գերագույն հրամանատարի տեղակալ շեյխ Մուհամմադ բին Զայեդ ալ Նահյանը հեռախոազրույցի ընթացքում համաձայնության են եկել Էմիրությունների և Իսրայելի միջև երկկողմ լիակատար հարաբերությունների հաստատման հետ կապված։ՀՀ-ում ԱՄԷ-ի դեսպանությունը տեղեկացնում է, որ դիվանագիտության պատմության մեջ այս համաձայնությունը պատմական հաջողություն է, որը կամրապնդի խաղաղությունը Մերձավոր Արևելքի տարածաշրջանում։

Նշվում է, որ այս համաձայնությունը երեք առաջնորդների ցուցաբերած համարձակ դիվանագիտության և ապագայի նկատմամբ տեսլականի արդյունքն է, ինչի շնորհիվ տարածաշրջանում նոր հնարավորություններ կստեղծվեն։ Առաջիկա շաբաթների ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ԱՄԷ-Իսրայել պատվիրակությունների միջև՝ ստորագրելու համար մի շարք երկկողմ համաձայնագրեր կապված ներդրումների, զբոսաշրջության, ուղիղ չվերթների, անվտանգության, կապի և տեխնոլոգիաների, էներգիայի, առողջապահության, մշակույթի, շրջակա միջավայրի և այլ ոլորտների հետ, ինչպես նաև նախատեսվում է երկկողմ համաձայնագիր ստորագրել դեսպանություններ բացելու վերաբերյալ։ Այս երկու երկրների միջև անմիջական հարաբերությունների ստեղծումը կհանգեցնի Մերձավոր Արևելքի տնտեսական, տեխնոլոգիական և նորարարական զարգացմանը, ինչպես նաև ժողովուրդների միջև հարաբերությունների ամրապնդմանը։

«Դիվանագիտական այս առաջխաղացման արդյունքում նախագահ Թրամփի միջնորդությամբ և ԱՄԷ-ի պահանջով՝ Իսրայելը դադարեցնում է պաղեստինյան հողերի բռնագրավման ծրագիրը և կենտրոնացնում է իր ջանքերը արաբական մյուս պետությունների հետ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ։ ԱՄԷ-ն և Իսրայելը անմիջապես ձեռնամուխ են լինելու կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման համատեղ աշխատանքին՝ ի շահ տարածաշրջանի ժողովուրդների կյանքերի պահպանման՝ անկախ ազգային կրոնական պատկանելիությունից»,-ասված է դեսպանության հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ երկու երկրները ջանք կգործադրեն հասնելու պաղեստինա-իսրայելական հիմնախնդրի արդարացի, համապարփակ և վերջնական լուծմանը։ Այսուհետ բոլոր մուսուլմանները կարող են այցելել ալ Ակսա մզկիթ, ինչպես նաև Երուսաղեմի բոլոր սրբավայրերը բաց կլինեն բոլոր կրոնների դավանողների համար:

Football news:

Hans-Dieter flick: Bayern players had to overcome the pain threshold to beat Sevilla
Julen Lopetegui: Neuer is an incredible goalscorer. Sevilla didn't use their chances
You should see Goretzky's goal again. Muller's goal and levandowski's discount - the magic of mutual understanding 🤝
Ivan Rakitic: We saw how important Neuer is for Bayern
Mueller - the best player of the match for the UEFA super Cup between Bayern Munich and Sevilla
Sevilla have five defeats in matches for the European super Cup. This is an anti-record
Bayern won 4 trophies in a year. To repeat Barca's record, you need to take two more