Armenia

Արագիլներն Արմավիրի մարզում աղտոտված են, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հայտարարություններն են ապատեղեկատվություն

Դեռևս այս տարվա հունիսի վերջին սոցիալական ցանցերում հայտնվեցին ահազանգեր ինչպես բնակիչների, այնպես էլ թռչնաբան-կենդանաբանների կողմից, որ Արարատյան դաշտում բնակվող արագիլների փետուրները նորից պատված են կեղտի շերտով, նրանք դժվարանում են թռչել, որոշ բնակավայրերում անկում են ապրում։

Հուլիսի 2-ին Բնապահպանության ու ընդերքի տեսչական մարմինը հրապարակեց խոշոր վերնագրով ֆեյսբուքյան գրառում, թե արագիլների աղտոտման մասին լուրերը ապատեղեկատվություն են՝ մանրամասնելով, որ տեսչության «Արմավիրի տարածքային բաժնի աշխատակիցները հեռախոսակապ են հաստատել գրառումներ կատարած օգտատերերի հետ՝ կեղտոտված արագիլների վայրը ճշտելու նպատակով, սակայն նշված տարածքներում աղտոտված արագիլներ չեն հայտնաբերվել։️ Տեսչական մարմնի մասնագետները պարբերաբար շրջայցեր են կատարում ՀՀ Արմավիրի մարզի Երասխահուն, Զարթոնք, Առատաշեն, Խորունք, Գրիբոյեդով, Ակնաշեն, Եղեգնուտ, Արևիկ և մի շարք այլ համայնքներում կեղտոտված արագիլներ հայտնաբերելու համար»։ Նույն գրառման տակ հնչած կասկածների ու քննադատության կապակցությամբ Տեսչական մարմնի ներկայացուցիչները փորձեցին արդարանալ, որ խոսքը միայն Արմավիրի մարզի մասին է, այլ ոչ թե Արարատի, իսկ Արմավիրի մարզից սոցիալական ցանցերում հայտնված լուսանկարները անցյալ տարվանից են կամ Արմավիրի մարզից չեն։

Հուլիսի 3-ին Հետքը հրապարակեց հոդված, որտեղ փաստագրված էին լրագրողների այցերը Արարատի մարզի Հովտաշեն, Նորամարգ, Սիս, Հովտաշատ, Դաշտավան, Զորակ գյուղեր և արագիլների աղտոտման մասին ռեպորտաժը։

Հուլիսի 4-ին Հայկական բնապահպանական ճակատի անդամները շրջայց կատարեցին Արարատի ու Արմավիրի մի քանի բնակավայրերով, որտեղ բնադրում են արագիլները։ Ի հեճուկս տեսչական մարմնի պնդումների, ինչպես Արմավիրի, այնպես էլ Արարատի մարզերում արագիլների աղտոտման բազմաթիվ դեպքեր կան։ Մի քանի ժամվա ընթացքում գրանցվեց 65 աղտոտված արագիլ։

Ուղիղ մեկ տարի անց էկոլոգիական աղետը կրկնվում է, պատասխանատու մարմինները՝ Բնապահպանության նախարարություն, Բնապահպանության ու ընդերքի տեսչական մարմին, իրավապահ մարմիններ տապալել են խնդրի պատճառների բացահայտումն ու լուծումը։ Դեռևս մեկ տարի առաջ հարուցված քրեական գործի քննությունը մայիս ամսին կարճվել է, իբր անկել է ընդամենը չորս արագիլ, ուստի դա չի կարող մեկնաբանվել որպես «էական վնաս շրջակա միջավայրին»։

Հայկական բնապահպանական ճակատը դատապարտում է ոլորտի համար պատասխանատու մարմնի՝ Բնապահպանության և ընդերքի տեսչության անփույթ, իսկ սոցիալական ցանցերում՝ հարձակվողական աշխատելաոճը։ Խնդիրը հրատապ լուծում է պահանջում, ոչ թե ծածկադմփոց։

——————————————–

Հայկական բնապահպանական ճակատի դաշտային ստուգայցի տեսանյութերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով, իսկ լուսանկարներին՝ մեր նախաձեռնության ֆեյսբուքյան էջում՝

  1. Արմավիրի մարզ, Երասխահուն https://www.facebook.com/armecofront/videos/275446963747052
  2. Արմավիրի մարզ, Երասխահուն, ուղիղ ֆեյսբուքյան միացում https://www.facebook.com/armecofront/videos/727562798084631
  3. Արմավիրի մարզ, Ակնաշեն, ուղիղ ֆեյսբուքյան միացում https://www.facebook.com/armecofront/videos/1210705585937137
  4. Արմավիրի մարզ, Գայ, ուղիղ ֆեյսբուքյան միացում https://www.facebook.com/armecofront/videos/584108369197496
  5. Արարատի մարզ, Հովտաշեն ու Սիս ֆեյսբուքյան միացում Մաս 1 https://www.facebook.com/armecofront/videos/722592711823697,
    Մաս 2 https://www.facebook.com/armecofront/videos/858457758307578

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն

Football news:

In Romania, a special champion: everything was decided in the match, the format of which was chosen 3 hours before the whistle
Danny rose: I was stopped by the police last week: is This a stolen car? Where did you get it?. And this happens regularly
Barcelona refused to sell for 60 million euros Trinca u, bought from Braga for 31 million. The club count on him
Chelsea will compete with Everton for Regilon. Real Madrid is ready to sell him
Espanyol asked La Liga to cancel the flight. The Catalans have been in the relegation zone since the fifth round
Inter have not yet decided on Conte's future. Everything will be decided after the Europa League
Haji resigned as Viitorul's coach