Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Արեւմուտքը բացում է փակագծերը, Նիկոլը ստիպված է խոստովանել։ Հանգուցալուծումը կախված է միայն մեզանից

Մի քանի օր առաջ տեղի ունեցավ երկու նշանակալից և կարևոր բան.

1. ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի գլխավոր խորհրդական Մայքլ Սեսիրեն թվիթերյան իր էջում գրեց բառացի հետևալը. «Ադրբեջանը լավ է հասկանում, որ Նոյեմբերի 9-ի զինադադարի եռակողմ փաստաթուղթը որևէ աղերս չունի միջազգային իրավունքի հետ, այլ հանդիսանում է Մոսկվայի և Բաքվի միջև կուլիսային պայմանավորվածության արդյունք, որը գրվել է կոկտեյլի անձեռոցիկի վրա և Երևանին է պարտադրվել հսկայական ճնշման արդյունքում»:

2. ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի ունեցած լսումների ժամանակ Պետքարտուղար Բլինքենը բաց տեքստով խոստովանեց, որ ԱՄՆ չի պարտադրում Երևանին որևէ լուծում, այլ ընդամենը արձագանքում է Հայաստանի իշխանությունների խնդրանքին օգնել հասնել «խաղաղության»:

Դրան նախորդել էր ԱՄՆ Պետդեպարտամենտի տարբեր երկրներում կոռուպցիայի և մարդու իրավունքների վիճակի մասին տարեկան զեկույցը, որում աննախադեպ կոշտությամբ խոսվում էր Հայաստանի մասին` համակարգային կոռուպցիա բոլոր ոլորտներում, պետական միջոցների յուրացում, կամայական ձերբակալություններ և այլն։

Եվ ահա Նիկոլը ստիպված եղավ խոստովանել, իր թվիթերյան էջում գրելով, որ անպայման լինելու է եռակողմ պայմանավորվածությունների վրա հիմնված խաղաղության պայմանագիր և միջազգային հանրությունը պարտավոր է աջակցել։

Հօդս ցնդեց «Արևմուտքը մեզ պարտադրում է իջեցնել շեմը» կեղծ, շինծու և լկտիաբար ասպարեզ նետված թեզը, և հիմա Նիկոլը փաստորեն ասում է. «Այո, ես խաղում են Ռուսաստանի և Ադրբեջանի դաշտում, կատարելով նրանց հրահանգը»:

Արևմուտքը հակառակը, պահանջում է «հարգել Արցախի հայերի ինքնորոշման իրավունքը» (Օլաֆ Շոլց), լուծել ՄԱԿ-ի մանդատով օժտված միջազգային խաղաղապահների հարցը (Անդերս Ֆոգ Ռասմուսեն), Հայաստանում վերջապես կատարել իրական բարեփոխումներ և տանել կոռուպցիայի դեմ իրական պայքար և այլն, և այլն։

Խաղաքարտերը այլևս բացված են և բոլոր կողմերը անցել են բաց խաղի` թե Արևմուտքը, թե Ռուսաստանը, թե Ադրբեջանը և թե Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող դավաճանը։

Մոտակա ամիսները լինելու են վճռորոշ թե Ուկրաինայի ճակատում, թե Ռուսաստանի ներսում, թե Արցախում և թե Հայաստանում։

Ինչ ելք կունենա այդ հանգուցալուծումը մեր երկրի համար կախված կլինի միայն ու միայն մեր ժողովրդի գիտակից, հայրենասեր և ակտիվ հատվածից։

Երկիրը պետք է մաքրվի ներքին թշնամուց, իսկ մնացածը` ածանցյալ է և հեշտ լուծվող, եթե երկրում լինի ազգային շահերը սպասարկող իշխանություն։

Այս ՔՊ-ական խունտան Արևմուտքից արդեն ստացել է մի քանի դեղին քարտ`

– Գերմանացի լրագրողի հարցը պատժամիջոցների շրջանցման հարցում Ռուսաստանին աջակցելու վերաբերյալ,

– Ռուսաստանին օգնող երկրների ԱՄՆ երեք նախարարությունների սև ցուցակում Հայաստանի հայտնվելը,

– Բրիտանական հեղինակավոր The Economist պարբերականը «Պուտինի ընկերները» աղյուսակում Հայաստանը 9 միավորով դրել էր երկրորդ “պատվավոր” տեղը Բելառուսից հետո։

Հենց հայ ժողովրդի գործն է շուտով լինելու սրանց կարմիր քարտ ցույց տալն ու պատմության աղբանոց ուղարկելը։ Այլընտրանքը Հայաստանի կործանումն է։ Պահը մոտենում է։

Վահե Գասպարյան, Ազգային Ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամ