Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Արևմուտքը փորձում է գժտեցնել Ռուսաստանին ու Հայաստանին․ Լավրով

Արևմուտքը փորձում է գժտեցնել Ռուսաստանին ու Հայաստանին, այս մասին այսօր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրոզյանի հետ հրավիրած համատեղ ասուլիսում ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք Արևմտյան երկրների կողմից տեսնում ենք անթաքույց փորձեր՝ գժտենել Ռուսաստանին ու Հայաստանին, եկեք իրերն իրենց անունով կոչենք, խարխլել տարածաշրջանային անվտանգության ճարտարապետությունը՝ ելնելով ոչ թե տարածաշրջանի երկրների, այլ սեփական աշխարհաքաղաքական շահերից։ Ես կարծում եմ, որ նմանօրինակ փորձերը դատապարտված են ձախողման։

Մենք մանրամասն քննարկել ենք Լաչինի միջանցքի շուրջ և ընդհանուր Ղարաբաղում ստեղծված իրավիճակի կարգավորման ուղիները։ Ընդգծել ենք բանակցային գործընթացի շուտափույթ վերսկսման կարևորությունը՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածության բոլոր ուղղություններով»,- ասաց Լավրովը։

Խոսելով տարածաշրջանային կումունիկացիաների ապաշրջափակման մասին՝ նա ասաց, որ հույս ունեն՝ առաջիկայում փոխվարչապետերի գլխավորությամբ գործող եռակողմ աշխատանքային խումբը կկարողանա ձեռք բերել կոնկրետ պայմանավորվածություններ։ «Մենք հանդես ենք գալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի դելիմիտացիայի հարցերով հանձնաժողովի աշխատանքների ակտիվացման օգտին՝ Ռուսաստանի աջակցությամբ՝ համապատասխան մեր ղեկավարների պայմանավորվածության։ Ռուսաստանի կողմից պատրաստակամություն կա հետագայում ևս նպաստել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը»,- հավելեց Լավրովը։