Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Առաջիկա օրերին հանրապետության տարածքում սպասվում է փոփոխական եղանակ

Երևանում մարտի 27-ի  ցերեկը, մարտի 30-ին, 31-ին, ապրիլի 1-ի գիշերը սպասվում է, մարտի 29-ի երեկոյան հնարավոր է անձրև և ամպրոպ։ Մարտի 28-ին, ապրիլի 1-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 29-ին կլինի քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ։ Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը, նշելով, որ օդի ջերմաստիճանը մարտի 30-ին, 31-ին գիշերը կնվազի 5-7, ցերեկը՝  15-19 աստիճանով։

Մարզերում մարտի 27-ի ցերեկը, մարտի 30-ին, 31-ին, ապրիլի 1-ի գիշերը շրջանների զգալի մասում, մարտի 29-ի ցերեկն՝ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 30-ին՝ լեռնային, 31-ին լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Առանձին հատվածներում՝ մառախուղ, հնարավոր է նաև ամպրոպ: Մարտի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավային 3-6մ/վ, մարտի 29-ին, 30-ին՝ առանձին հատվածներում կդիտվի քամու ուժգնացում 20-25մ/վ արագությամբ: Արցախում մարտի 27-ին սպասվում է անձրև, 28-ին՝ առանց տեղումների եղանակ։