Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Առաջիկայում Անիի բնակիչները կտեսնեն, որ ճանապարհի նորոգումը սկսվում է»․ Գնել Սանոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Օրերս Անի համայնքի Իսահակյան, Լուսաղբյուր, Շիրակավան, Գուսանագյուղ բնակավայրերում էի։ Քաղաքացիների հիմնական հարցն այն է, թե երբ է վերսկսվելու Արմավիր-Գյումրի հանրապետական նշանակության ճանապարհի հիմնանորոգումը։ Այն անցնում է Անի համայնքի մի քանի բնակավայրով՝ ՀՀ-Թուրքիա սահմանի երկայնքով»,- կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այսօր ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին հարցրեց ՔՊ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը։

Նա հավելեց․ «Նախորդ տարեվերջին վերին շերտի հեռացում է արվել։ Ճանապարհը նախկինում շատ անմխիթար վիճակում էր եւ հիմա էլ է այդ վիճակում։ Աշխատանքների համար հիմա եղանակային պայմանները նպաստավոր են, ե՞րբ է աշխատանքը սկսվելու»։

Գնել Սանոսյանը պատասխանեց, որ բավականին կարեւոր նշանակության ճանապարհի մասին է խոսքը, որը Շիրակի մարզն Արագածոտնի մարզի միջոցով կապում է Արմավիրին․ «Մենք այդ հատվածից առանձնացրել ենք 29 կմ ամենաանբարեկարգ հատվածը՝ Գյումրի-Իսահակյան։ Երկու մասի է բաժանված։ Շինարարական ընկերությունը նախորդ տարի է սկսել աշխատել, մնացածն անելու է այս տարի։ Տեխնիկան արդեն տեղափոխել է ու սկսել աշխատել, ուղղակի այն բնակավայրի հատվածում է, դրա համար բնակիչները չեն տեսնում։ Հիմա բետոնային աշխատանքներ են անում։ Առաջիկայում բնակիչները կտեսնեն, որ աշխատանքն ակտիվ փուլ է մտնում»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ