Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Առանց բացառությունների բոլոր ուղղություններով պայմանավորվածությունների կատարումը, որոնք վերաբերվել են Լաչինի միջանցքին, կարող է հանգուցալուծել ստեղծված իրավիճակը․ Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր հրավիրած ասուլիսում անդրադարձավ հարցին, թե ի՞նչ քայլեր է անում Ռուսաստանը՝ կանխելու Հայաստանի ու Արցախի դեմ նոր էսկալացիան, ի՞նչ երաշխիք է տալիս Ռուսաստանը Արցախի բնակչության անվտանգության հարցով։ «Եթե խոսենք այն որակումներով, որ ավարտվեց ոչ մեկ տասնամյակ տևած օկուպացիան ու սկսվեց ագրեսիան, ապա ոչ մի խնդիր չենք լուծի։ Անհրաժեշտ է միշտ գտնել կողմերի հաշտեցման ուղի, փնտրել հետաքրքրությունների բալանսը։ Հենց այդպես է գործել Ռուսաստանը՝ որպես Հայաստանի դաշնակից, որպես Ադրբեջանի ռազմավարական գործընկեր, երբ 2020 թվականին կանգնեցրեց ռազմական գործողությունները։

Չեմ ուզում վերհիշել պատմությունը, բայց բոլորը գիտեն, որ հնարավորություն կար ավելի վաղ ձեռք բերել կրակի դադարեցման համաձայնություն։ Բայց ես դա կթողնեմ պատմաբաններին, թող նրանք ուսումնասիրեն, թե ինչպես այդ ամենը տեղի ունեցավ։ Մենք հանդես ենք գալիս այն դիրքից, որպեսզի խստիվ, ամբողջ ծավալով ու առանց որևէ իմպրովիզացիայի կատարվեն նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված եռակողմ բոլոր պայմանավորվածությունները։ Եվ Լաչինի միջանցքի խնդիրը պետք է դիտարկվի բացառապես այս համատեքստում։ Եվ միայն առանց բացառությունների բոլոր ուղղություններով պայմանավորվածությունների կատարումը, որոնք վերաբերվել են Լաչինի միջանցքին, կարող է հանգուցալուծել ստեղծված իրավիճակը։ Հենց դրանով այսօր զբաղված են մեր խաղաղապահները։ Ես հույս ունեմ, որ բոլոր կողմերը կհասկանան, որ եռակողմ հայտարարության բոլոր կետերը պետք է պահպանվեն, յուրաքանչյուր կողմ ունի իր պարտավորությունը»,- ասաց նա։