Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Առանց կտրուկ քայլերի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Հայաստանը պաշտոնապես՝ կառավարության նիստում, վարչապետի շուրթերով, հայտարարեց, որ մեր «դաշնակիցները» մեր երկրից ստացել են հսկայական գումարներ՝ մատակարարվելիք զենքի դիմաց, բայց չեն կատարել իրենց բիզնես պարտավորությունները, եւ մեզ զենք չեն տրամադրել: Երեկվա «հարցազրույցում» Փաշինյանը խուսափեց մանրամասնել, թե ինչ դաշնակցի մասին է խոսքը: Թերեւս ենթադրելի է, որ, ըստ նրա, մենք Ռուսաստանից բացի այլ դաշնակիցներ էլ ունենք:

Սակայն, անկախ այդ մանր խորամանկություններից, պարզ է երկու բան. նախ պետք է այդ խորհրդավոր դաշնակցից փողը հետ ուզել, երկրորդ՝ փնտրել զենք գնելու այլընտրանքային ճանապարհներ: Հուսամ՝ Հնդկաստանից ժամանակակից զինամթերք գնելու մասին լուրը քարոզչական բլեֆ չէ՝ ուղղված մեր ներքին լսարանին:

Ավելի կտրուկ քայլերի գնալը, այդ թվում՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հայտարարություններ անելը, իմ կարծիքով, այս իրավիճակում վտանգավոր է: Որքան էլ Ռուսաստանը թուլացած լինի, այդ երկիրը, բացի ռազմական եւ տնտեսական լծակներից, ունի մեկը, որն ամենաազդեցիկն է՝ Ռուսաստանը կարող է դրդել Ադրբեջանին նոր սադրանքների, ինչը մեզ համար նշանակում է մարդկային, եւ հնարավոր է՝ տարածքային նոր կորուստներ: Ֆրանսիան եւ Միացյալ Նահանգներն այդ առիթով անպայման հանդես կգան մեզ սատարող հայտարարություններով, բայց դրանք կունենան զուտ բարոյական նշանակություն: Ի դեպ, Զախարովայի մեկնաբանությունն այն մասին, թե որքան վատ հետեւանքներ կունենա Հայաստան միջազգային դիտորդների ուղարկումը, իր մեջ պարունակում է հենց այդ թաքնված սպառնալիքը:

… Պուտինը, մարտահրավեր նետելով ամբողջ աշխարհին, հարեւան երկրի չորս մարզերը փաստացի հայտարարել է Ռուսաստանի մաս: Դա մի քայլ է, որը, պարզ ասենք, մեր մոլորակը կանգնեցրել է գլոբալ պատերազմի վտանգի առջեւ: Այս քաոսային իրավիճակում շատ հնարավոր է, որ Թուրքիան ու Ադրբեջանը փորձեն օգտվել առիթից եւ իրականացնել իրենց վաղեմի երազանքը՝ ոչնչացնել հայկական պետականությունը: Հայաստանի քաղաքական ուժերից եւ կառավարությունից պահանջվում է առավել զգոնություն:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ