Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Առանց մեկնաբանության

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ճեպազրույց է տվել։ Ներկայացնում ենք նրա եւ Ռոբերտ Քոչարյանի անվան հետ կապվող հեռուստաընկերության լրագրողի հարց ու պատասխանից մի հատված առանց մեկնաբանության․

Հարց․ Փաշինյանը պահանջել է ՀԱՊԿ մյուս երկրներից, որոնք Ադրբեջանի հետ և ռազմաքաղաքական, և լուրջ դաշնակցային հարաբերություններ մեջ են, ագրեսոր ճանաչել Ադրբեջանին։ Այդ դեպքում ի՞նչ վտանգավոր հետևանքներ կունենայինք այստեղ, այսինքն՝ ՀԱՊԿ-Ադրբեջան ուղիղ առճակատում տարածաշրջանում, կարո՞ղ էր այս վտանգը լինել, եթե Նիկոլ Փաշինյանին հաջողվեր այդ փաստաթղթով Ադրբեջանին ագրեսոր ճանաչել։

Պատասխան․ Այն, որ Ադրբեջանը ագերսոր է, մենք բոլորս գիտենք։ Այն, որ Ադրբեջանը ագրեսիայի արդյունքում է կարողացել բռնազավթել Արցախի և ՀՀ որոշ հատվածներ, միանշանակ է։ Եվ այն, որ ՀՀ-ն մեր Սփյուռքի հետ միասին միջազգային հարթակում լուրջ աշխատանք պետք է տանի, որպեսզի այդ ագրեսորի կերպարում Ադրբեջանին ներկայացնի և դատապարտի, դա միանշանակ է։ Բայց այսօր նաև ուժի կիրառման հետ կապված հարցերում ՀԱՊԿ-ին ներքաշել մեր տարածաշրջան, ես գտնում եմ, որ կարող է հետագայում լուրջ բախման արդյունք հանդիսանալ, ավելի մեծ բախումների տանել։