Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Առանց պատժամիջոցների հնարավոր չէ Բաքվին բերել կառուցողական գործողությունների դաշտ. «Հայաստանի Հանրապետություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Իսկ ինչ արեց Ադրբեջանը մարտի 25-ին: ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի, ԵՄ կառույցների եւ բազմաթիվ միջնորդ պետությունների ու գործիչների՝ Լաչինի միջանցքը բացելու պարտադրանքին եւ հորդորներին պաշտոնական Բաքուն պատասխանեց տրամագծորեն հակառակ քայլով: Վերջինս ոչ միայն չբացեց միջանցքը, այլեւ խախտեց 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված շփման գծի այն հատվածը, որը մոտ է Լիսագոր-Շուշի գրունտային ճանապարհին: Այն միակ գրունտային ուղին է, որն առկա է որպես Գորիս-Ստեփանակերտ ասֆալտապատ ճանապարհի այլընտրանք, եւ որով հնարավոր էր հումանիտար բեռներ տեղափոխել շրջափակված Արցախ:

Ադրբեջանական զինուժն ընդհուպ մոտեցել է գրունտային ճանապարհին, ինչն անհնարին է դարձրել դրանից օգտվելը, եւ հաջորդ իսկ օրն Արցախի իշխանությունները հայտարարեցին, որ դադարեցվել է այդ հատվածով երթեւեկությունը՝ անվտանգային նկատառումներից ելնելով:

Ադրբեջանի այս քայլն էլ ավելի կխորացնի հումանիտար ճգնաժամը, որն արդեն առկա է Արցախում եւ որը, ցավոք, ինչպես առիթ ունեցել ենք նշելու, ռուսական կողմի թողտվության եւ, թերեւս, միտումնավոր անգործության ուղղակի հետեւանք է: Այսքանից հետո միջազգային համապատասխան կառույցները պետք է անխուսափելիորեն հանգեն այն համոզման, որ առանց գործուն ազդեցության լծակների, մասնավորապես՝ պատժամիջոցների կիրառման, հնարավոր չէ Բաքվին բերել կառուցողական գործողությունների դաշտ եւ լիցքաթափել տարածաշրջանում աննախադեպ լարված մթնոլորտը:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ 
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում: