Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Առատ տեղումները Թուրքիայում հեղեղումների պատճառ են դարձել

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ermenihaber. Մարտի 26-ին Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Շանլըուրֆա քաղաքում վերսկսվել են հորդառատ անձրևները, ինչի հետևանքով քաղաքի բնականոն կյանքը կրկին խաթարվել է:

Թուրքական աղբյուրի համաձայն՝ փողոցներն ամբողջությամբ ջրի տակ են անցել, իսկ դեպի գյուղեր տանող ճանապարհները փակվել են ջրհեղեղի պատճառով:

Մասնվորապես, Քարաքյորփու շրջանի գյուղական Թյուլմեն թաղամասը ամբողջությամբ ջրի տակ է, իսկ Յարըմթեփե, Աքփընար և Աքչահիսար գյուղական թաղամասերը կապող մի խումբ ճանապարհներ փակվել են:

Հիշեցնենք, որ մարտի 14-ից Թուրքիայի Շանլըուրֆա և Ադիյաման նահանգներում տեղացող հորդառատ անձրևները մասշտաբային հեղեղումների պատճառ էին դարձել: